Ալյասկայում մեկնարկել է Արկտիկյան խորհրդի հերթական նիստը
Ալյասկայի Ֆերբենքս քաղաքում մեկնարկել է Արկտիկյան խորհրդի հերթական նիստը։ Միջազգային հարթակը, որը 1996-ին է ստեղծվել, միավորում է Եվրոպական խորհրդարանն ու աշխարհի ութ պետություններին, որոնք զգալի տարածք ունեն մոլորակի հյուսիսում։
«Արկտիկյան խորհուրդը հարթակ է, որտեղ արկտիկյան երկրներն ու ժողովուրդները համագործակցում են Արկտիկայի շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում, նաեւ աջակցում են պատասխանատու ու կայուն մեթոդներով տնտեսական ներուժի զարգացմանը»,- այսպես են խորհրդի առաջադրանքները ձեւակերպվել ԱՄՆ Պետդեպարտամենտի վեբկայքում։
Արկտիկան դեռ մնում է Երկրի ամենակայուն տարածաշրջաններից մեկը։ Իսկ ահա ակտիկյան տարածքների բնապահպանության վիճակը լրջորեն մտահոգում է համաշխարհային համայնքին։
Այս օրերին Ֆերբենքսը ընդունում է ԱՄՆ-ի, Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներին ու մյուս բարձրաստիճան դիվանագետներին։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն Ալյասկա է ժամանել այդ նահանգի երկու սենատորների հետ։ Իսկ ռուսական կողմը Ֆեյրբենքսում ներկայացնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը։
News.am