Մամուլի տեսություն 12-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i61756-Մամուլի_տեսություն_12_05_2017
ԱՄՆ նախագահը հերքել է Ռուսաստանում անշարժ գույքեր ունենալու մասին շրջանառված լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 11:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12-05-2017

ԱՄՆ նախագահը հերքել է Ռուսաստանում անշարժ գույքեր ունենալու մասին շրջանառված լուրերը:

«Համշահրի»

Թրամփ.«Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունեմ»

 

ԱՄՆ նախագահը հերքել է Ռուսաստանում անշարժ գույքեր ունենալու մասին շրջանառված լուրերը:

Թրամփն այդ հայտարարությունն արել է Ռուսաստանում իր առևտրական գործարքների մասին հնչած հարցին ի պատասխան: Նա ասաց.«Ես ռուսաստանում ոչնչով զբաղված չեմ»:

Դոնալդ Թրամփն ասել է , որ իրավական մի ընկերությանը հանձնարարել է նամակ հղել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության առնչությամբ Կոնգրեսի դատական կոմիտեի նախագահին , որտեղ շեշտված կլինի, որ ինքը Ռուսաստանի հետ ֆինանսական ոչ մի կապ չունի:

-----

 

tert.am

Վաշինգտոնում ՌԴ արտգործնախարարի հանդիպումները կարևոր են նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում. National Interest

 

Սպիտակ տանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած ամերիկյան կողմի հանդիպումները հույժ անհրաժեշտ էին Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի համատեքստում, հաղորդում է National Interest-ը:

Պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլաս Գվոզդևը նշում է, որ վերջերս Պուտինն իր հերթին մի շարք նշանակալից հանդիպումներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարության կողմից առաջ է քաշվել Սիրիայում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելու նախագիծը։

Բացի այդ, օրերս Հարավային Կորեայում նոր նախագահ է ընտրվել, և բնավ չի բացառվում, որ Սեուլը կդիմի Մոսկվային՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության հարցում աջակցություն ակնկալելով։

«Մինչդեռ իրավիճակն Ուկրաինայում ծայրաստիճան անկայուն է մնում, իսկ Լեռնային Ղարաբաղում հայերի ու ադրբեջանցիների միջև հակամարտության հերթական սրացման վտանգ կա», - նշում է հոդվածագիրը, ում կարծիքով Լավրովը Վաշինգտոն է բերել այն ուղերձը, որ ցանկացած հակամարտության պարագայում Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց գերիշխանությունը վերջինիս զիջելու հարցն անգամ չի քննարկվում։

Այսպիսով, Ռուսաստանի հետ համագործակցության յուրաքանչյուր ակնկալիքի հիմքում լինելու է ԱՄՆ-ի փոխզիջելու պատրաստակամությունը։

«Մոսկվայի առաջարկները միգուցե բնավ ԱՄՆ-ի շահերից չեն բխում, բայց միևնույն է պետք է շարունակել բանակցել Ռուսաստանի հետ կողմնորոշվելու համար, թե հնարավոր է արդյոք ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ եթե Ռուսաստանի առաջարկներն ամեն դեպքում մերժվեն, ապա գոնե այդ մերժման հիմքում պետք է ընկած լինի ԱՄՆ շահերի ողջամիտ գնահատականը», - եզրակացնում է Գվոզդևը:

-----

 

aravot.am

Հայաստանը մասնակցեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսին

 

Մայիսի 2-ին մեկնարկեց Թեհրանի գրքի 30-րդ միջազգային ցուցահանդեսը, որին իր մասնակցությունը բերեց նաև Հայաստանը՝ ներկայացնելով տարբեր լեզուներով տպագրված գրքեր: Մայիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց հայկական տաղավար և հանդիպում ունեցավ տաղավարի պատասխանատու Կարո Վարդանյանի հետ: Դեսպան Թումանյանը նաև հանդիպեց «Շահր-ե Աֆթաբ» ցուցահանդեսների կենտրոնի ղեկավար Մ. Սեիդիի հետ և վերջինիս հետ քննարկեց դեսպանության ու ցուցահանդեսների կենտրոնի միջև հետագա գործակցությանն առնչվող հարցեր:  

-----

 

«Ալիք»

«Նավթ»-ը ՝  Իրանի գավաթակիր

 

Մայիսի 11-ին Խորամշահր քաղաքում տեղի ունեցավ Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ ուժերը չափեցին Թեհրանի «Նավթ»-ը և Թավրիզի «Թրաքթորասազի»-ն:

Հանդիպումն ավարտվեց «Նավթ»-ի հաղթանակով ՝ 1:0 հաշվով: Իրանի ազգային հավաքականի նախկին ավագ՝ Անդրանիկ Թեյմուրյանի փոխանցումից հետո հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Սաջադ Շահբազզզադեն:Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ դարձավ Անդրանիկ Թեյմուրյանը:

-----

 

«Իրան»

Հարավային Կորեայի դիվանագիտական դասերն ՝ Արևմուտքի համար

 

Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում հաղթեց մի մարդ, ով ոչ միայն չի խորհրդանշում Արևմուտքում տարածված պոպուլիզմը, այլև համոզված է , թե Հարավային Կորեան պետք է սկսի բանակցել իր արևելյան հարևանի հետ , ում հետ տարիներ շարունակ քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ է ունեցել:

Մուն Չժե Ինն այն հանգամանքներում է Սեուլում իշխանության հասել, երբ նրա հաջողության համար ենթահող էին պատրաստել  յոթ ամիսներ քաղաքական քաշքշուկները: Երկրի նախկին նախագահի մեքենայություններից հետո, այդ երկրի ժողովուրդը որոշեց ընտրել ղեկավարի, ով առողջ համակարգ է ստեղծելու :  Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, շատերը հավատացած են, որ Հարավային Կորեայի քաղաքական դաշտում առկա բազմաթիվ լուրջ խնդիրները հնարավոր չէ կարգավորել միմիայն ճիշտ ընտրության արդյունքում: Հարցի դրական ու հուսադրող կողմն այն է , որ ժողովրդավարության կողմնակից նոր նախագահն ունի դրական դիրքորոշում և քաղաքական խնդիրներին տալիս է դրական գնահատական: Այդ բոլորի արդյունքը կարելի է տեսնել մեկ տարի անց: Այն ժամանակ հնարավոր կլինի ասել, թե հարավային Կորեայի ժողովուրդն ինչքանո՞վ է առաջ շարժվել և առաջիկա քայլերն ու անելիքներն ինչե՞ր են լինելու:

-----

 

«Ջամե ջամ»

ԱՄՆ մեկնող չվերթները և համակարգիչների արգելման մասին օրենքը

 

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության խոսնակը հայտարարել է .«Քննարկվելու է դեպի այդ երկիր եվրապական չվերթներում համակարգիչներ կրելու մասին օրենքը»:

ԱՄՆ իշխանությունները կարող են արգելել նոութբուքերը Եվրոպայից ժամանող ինքնաթիռներում: Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) կարող է հայտարարել սահմանափակումների ընդլայնման մասին արդեն առաջիկայում: Թուրքիա, Եգիպտոս, Քուվեյթ, Արաբական միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիան, Մարոկո ՝ այա այն երկրների ցանկը, որի չվերթներում կգործի արգելքը: «Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը և քննարկել հնարավոր սպառնալիքները ավիաընկերությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձնաց հետ», - հայտարարել է DHS-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Լապանը՝ հավելելով, որ վերջնական որոշումը դեռ չի ընդունվել: Մարտի վերջում ԱՄՆ իշխանություններն արգելեցին էլեկտրոնիկա անցկացնել Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ԱՄՆ ուղևորվող ավիաչվերթներում: Սահմանափակումները վերաբերում են բջջայիններից և սմարթֆոններից խոշոր սարքերին: Բացառություն են կազմում միայն բուժսարքավորումները:

Բրիտանիան ևս մտադիր է նման օրենք մտցնել Թուրքիայի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Թունիսի և Սաուդյան Արաբիայի չվերթների համար: