Մամուլի տեսություն 13-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i61848-Մամուլի_տեսություն_13_05_2017
Թեկնածուների ոչ-փորձագիտական տնտեսական խոստումները ՝ նախագահական 3-րդ հեռուստաբանավեճի նժարին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 11:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  13-05-2017

Թեկնածուների ոչ-փորձագիտական տնտեսական խոստումները ՝ նախագահական 3-րդ հեռուստաբանավեճի նժարին

Այսօրվա մամուլի գլխավոր էջերի խոշորագույն վերնագրերը հատկացվել էին Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների 3-րդ հեռուստաբանավեճին:

«Իրան»
Հեռուստաբանավեճի փոթորկային ավարտը

«Համշահրի»

Կոռուպցիայի դեմ պայքարը և բացահայտումները ՝ վերջին հեռուստաբանավեճի առանցքները

«Էբթեքար»

Հեռուստաբանավեճում հաղթեցին ձեռներեցությունն ու հույսը

«Էըթեմադ»

Վերջին գնդակը

«Բահար»

Այժմ դատողը ժողովուրդն է

«Ջոմհուրի էսլամի»

Թեկնածուների ոչ-փորձագիտական տնտեսական խոստումները ՝ նախագահական 3-րդ հեռուստաբանավեճի նժարին

«Խորասան»

Հեռուստաբանավեճի ավարտը ՝ որոշման սկիզբը

------

 

«Ռեսալաթ»

ԱՄՆ հասարակական կարծիքը դեմ է Քոմիի հեռացմանը

 

ԱՄՆ նախագահի կողմից Ջեյս Քոմիի պաշտոնից հեռացումը դարձել է լրատվական շրջանակաների թեժ լուրերից մեկը: Հարցումների արդյունքները պարզել են, որ ամերիկացիների 46 տոկոսի համոզմամբ, Թրամփն այդ քայլին է դիմել՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննություններում նրա գործունեության պատճառով:

Ամերիկացիների միայն 38 տոկոսն է կողմ նախագահի այդ որոշմանը, իսկ հարցվողների 54 տոկոսն այդ քայլը որակել է «անհեթեթ»: Ամերկացիների 44 տոկոսը դժգոհ են Քոմիի գորունեությունից: Հարցվող ամերիկացիների ավելի քան 54 տոկոսը հայտարարել է, որ Թրամփի ընտրական ճամբարի անդամների և Ռուսաստանի պետայրերի միջև առկա խնդիրը չափազանց լուրջ է:

-----

 

«Շարղ»

Հյուսիսային Կորեան բողոքագիր է հղել ԱՄՆ Կոնգրեսին

 

Աննախադեպ քայլի դիմելով, Հյուսիսային Կորեայի խորհրդարանը բողոքագիր է հղել ԱՄՆ ներկայացուցիչների պալատին ՝ ի հակազդեցություն Փխենյանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների խստացման: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի պետական մի լրատվամիջոց հաղորդել է, որ  այդ երկրի խորհրդարանի ԱԳ կոմիտեն  դատապարտել է պատժամիջոցների սահմանումը ՝ այն որակելով «մարդկությանը դեմ և անհեթեթ քայլ»: այնուամենայնիվ, պարզ չէ, թե բողոքագիրն ինչպե՞ս  է հասել կոնգրես և ի՞նչ հասցեով:

-----

 

«Ալիք»

Մինչ շաբաթվա վերջը «Iran Air»-ը կհամալրվի 4 նոր ինքնաթիռով

 

Մինչ շաբաթվա վերջը «Iran Air»-ի ավիապարկը  կհամալրվի 4 նոր «ATR 72-600» տիպի ինքնաթիռով :

Այս մասին տեղեկացրել է «Ավիաընկերությունների միության» քարտուղար Մաղսուդ Ասադի Սամանին.«Ներկա պահին «Iran Air»-ի տեխնիկական բաժնի աշխատակիցները գտնվում են Ֆրանսիայում և նախապատրաստվում են նոր օդանավերի մուտք Իրան».ասել է նա, հավելելով՝ որ խնդիրներ չառաջանալու դեպքում առաջիկա օրերի ընթացքում ինքնաթիռներից երկուսը կթռչեն դեպի Թեհրան, իսկ մինչ շաբաթվա վերջը նրանց կմիանան ևս երկու նոր նմանատիպ ինքնաթիռ:

Նա նշել է, որ կողմերի միջև ստորագրված պայմանագիրը նախատեսում է, որ մինչ 2017 թվականի ավարտը «ATR» ընկերությունը պետք է «Iran Air»-ին հանձնի 7 «ATR 72-600» տիպի ինքնաթիռ, որոնցից 4-ի մուտքը նախատեսված է արդեն այս շաբաթվա ընթացքում:

-----

 

news.am

Die Welt․ Վաշինգտոնը Կրեմլին է նմանվում

 

«Այդ այցելության համար ավելի անշահավետ ժամանակ ընտրելը թերեւս բարդ կլիներ»,- գրում է Die Welt թերթի տեսաբան Խայկե Բուխտերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օրերս Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ լարվածության աճի հետ կապված թեմաներ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմը, ԻՊ –ի դեմ պայքարը, Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ու հյուսիսկորեական սպառնալիքը։

Բայց հիմնական պատճառը, որի համար Լավրովի հետ հանդիպման ժամանակը անհարմար է թվում «նախեւառաջ Ռուսաստանի հետ կապված Թրամփի անձնական խնդիրն է», նշում է հեղինակը։ Եվ այսպես, ընդամենը դրանից մի քանի ժամ առաջ Թրամփը պաշտոնից ազատել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին։ Վերջինը հրապարակավ հայտնել էր, որ հետաքննում է Թրամփի թիմի ու Կրեմլի միջեւ հնարավոր կապերի գոյությունը ու դրանց ծավալները։ «Ու եթե Թրամփը դրանով նպատակ էր հետապնդում ազատվել այդ հետաքննությունից, ապա նա շատ ուժեղ վրիպել է»,- վստահ է Բուխտերը։

Բնականաբար, Թրամփը «Քոմիին աշխատանքից ազատելը այլ պատճառներով է բացատրել՝ իբրեւ նա չէր կարողանում հաղթահարել իր աշխատանքային պարտականությունները։ Մինչ այդ Թրամփը Քոմիի հրաժարականը բացատրել էր Հիրալի Քլինթոնի դեմ հետաքննության ժամանակ նրա անհամարժեք գործողություններով»։ Վերջինը, ինչպես հիշեցնում է պարբերականը, իր անձնական սերվերն էր գործածել պաշտոնական նամակագրության համար ու դրա համար 2016-ի ամռանը Քոմին խիստ քննադատել էր Քլինթոնին։ Այն ժամանակ Թրամփը նույնիսկ գովել էր Քոմիի գործողությունները, իսկ հունվարին ընդունելություններից մեկի ժամանակ նույնիսկ մտերմաբար նրա ուսին էր հարվածել։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը, որը պարզվում է բարձր է գնահատում իր նկատմամբ հավատարմությունը, չի ներել Քոմիին այն բանի համար, որ նա անհիմն է անվանել Թրամփի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ իր նախորդ Օբաման կարգադրել էր լրտեսել իրեն նախընտրական քարոզչության ժամանակ։

«Ինչեւէ, Թրամփի վերջին գործողությունները ավելի են ամրապնդում նրա մասին տպավորությունը, որպես մի մարդու, որը Սպիտակ տանը բնակվել է իր ընտանիքի ու մերձավորների հետ միասին։ Ընդ որում այդ նախագահը այն կառավարիչներից է, ովքեր ազատվում են իրենց համար անցանկալի մարդկանցից ու դաժանաբար պատժում անհավատարմության ցանկացած դրսեւորման համար։ Չնայած, ըստ էության, Թրամփի հյուրը՝ Լավրովը, սովոր է նման պայմանների»,-եզրակացնում է Բուխտերը։