Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին հուշագիր կստորագրեն
https://parstoday.ir/hy/news/world-i61858-Վրաստանը_Թուրքիան_և_Ադրբեջանը_ռազմական_համագործակցության_մասին_հուշագիր_կստորագրեն
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պլանավորում են եռակողմ ֆորմատով համագործակցության վերաբերյալ հուշագիր ստրորագրել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով «aspny.ge» կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2017 13:40 Asia/Tehran
  • Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին հուշագիր կստորագրեն

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պլանավորում են եռակողմ ֆորմատով համագործակցության վերաբերյալ հուշագիր ստրորագրել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով «aspny.ge» կայքին:

Ըստ տեղեկության` տվյալ հարցը քննարկվել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի թուրք գործընկեր Ֆիքրի Ըշըքի հետ Թուրքիայում անցկացված Ստամբուլի պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի (IDEF) շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկության համաձայն` Լ. Իզորիան հայտարարել է, որ մոտ օրերս Բաթումիում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: «Մենք կքննարկենք եռակողմ համագործակցության ֆորմատը: Ստորագրվելու է հուշագիր` ուղղված մեր ռազմական համագործակցության որակի բարձրացմանը»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

 Ankakh.com