Թուրքիան փորձում է զինյալ ըմդդիմադիրների 17 խմբերից բանակ կազմել
Իդլիբի լրատովական աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիան փորձում է Սիրիայի հյուսիսային շրջաններում ակտիվ զինյալ 17 խմբերից կազմված բանակ կազմել:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ, բանակը ձևավորվելու է ակտիվ զինյալ 17 խմբերի անդամներին և «Եփրատի վահան» օպերացիային մասնակից բանակայիններից:
«Դիմադրություն ՝ ուղիղ ճանապարհով» թարգմանությամբ «Ֆասթաղասմ քամա Ամրաթ» կոչվող բանակի կազմում են մտնում «Ջեյշ Ալ-Իսլամ» խումբը, Իդլիբի ազատ բանակը և ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից պաշտպանվող ընդդիմադիր մյուս զինյալ խմբերը:
Թուրքիայի պետայրերը հայտարարել են, որ նպատակ ունեն վերացնել տարածաշրջանային լարվածությունները, նաև հարևան երկրների հետ տարաձայնությունները : Այսօր նրանք հարևան երկրների գործերին թաքուն ու անթաքույց միջամտություններով, նոր մեթոդներով են շարունակում հարևանների նկատմամբ թշնամական քաղաքականությունը: