Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դեռ շատ հեռու են խոշոր գործարքից
https://parstoday.ir/hy/news/world-i61950-Ռուսաստանը_եւ_ԱՄՆ_ը_դեռ_շատ_հեռու_են_խոշոր_գործարքից
«Ռուս-ամերիկյան չարչարկված հարաբերությունները կարգավորելու չթուլացող ջանքերը կարող են դեմ առնել նրան, ինչը ռուսաստանցի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովն անվանեց «սատանա, որը թաքնված է մանրուքներում» Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ փոխադարձ անվստահության եւ հակադիր նպատակների  մթնոլորտում»,-Financial Times-ում գրում է լրագրող Կատրինա Մենսոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2017 12:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը դեռ շատ հեռու են խոշոր գործարքից

«Ռուս-ամերիկյան չարչարկված հարաբերությունները կարգավորելու չթուլացող ջանքերը կարող են դեմ առնել նրան, ինչը ռուսաստանցի գլխավոր դիվանագետ Սերգեյ Լավրովն անվանեց «սատանա, որը թաքնված է մանրուքներում» Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ փոխադարձ անվստահության եւ հակադիր նպատակների  մթնոլորտում»,-Financial Times-ում գրում է լրագրող Կատրինա Մենսոնը:

«Ամերիկացի նախագահը եւ ռուսաստանցի արտգործնախարարը լավատեսական գնահատական տվեցին իրենց հանդիպմանը, սակայն նրանք նախկինի նման շատ հեռու են իրարից բազմաթիվ հարցերում: ԱՄՆ-ը Սիրիայում կորցրել  է ազդեցությունը Հալեպի անկումից հետո եւ մտավախություն ունի, որ իր վաղեմի թշնամի Իրանի ազդեցությունը կտարածվի Մերձավոր Արեւելքում, այն դեպքում, երբ Ռուսաստանը՝ Սիրիայի հարցով Իրանի հետ դաշինք կազմելով, դառնում է արտաքին քաղաքական առանցքային միջնորդ»,- նշում է հեղինակը:

«Լավրովն ընդգծել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գծագրելու «աշխարհագրական պարամետրերը» եւ Սիրիայի չորս ապակայունացված գոտիներում համատեղ գործունեությունը, չնայած հայեցակարգի վերաբերյալ համաձայնության, եւ ասել է, որ ամեն ինչ պետք է պարզվի Աստանայում եւ Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունների ժամանակ: Ռուսաստանը, ըստ երեւույթին, չի ցանկանում զիջումների գնալ Ուկրաինայի հարցում»:

«Խոշոր գործարքի հույսերը չարդարացան. դեռ շատ հարցերում ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը սկզբունքորեն համաձայն չեն միմյանց հետ, ասել է Ռուսաստանի հարցով Սպիտակ տան նախկին խորհրդական Էնդյու Վայսը: -Հիմարություն կլինի երեւակայել մի աշխարհ, որտեղ մենք Թրամփի հավանությամբ կդառնանք Ռուսաստանի գործընկեր Սիրիայի հարցով եւ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսին է Ուկրաինան: Իրական խնդիրը կայանում է նրանում, որ այդ հարաբերությունները կառավարվեն այնպես, որ դրանք շոշափելիորեն չվատթարանան»:

«Ներկայումս ամերիկացիները մշակում են սեփական մոտեցումները, որոնցով կկարողանան Ռուսաստանին վերաբերվել ինչպես հավասար գործընկերոջ: Խոսքը գնում է Սիրիայում իրավիճակը կարգավորելու եւ ահաբեկչության դեմ պայքարելու քայլերի մասին», – ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Financial Times