Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i61996-Մայիսի_15_ն_Ընտանիքի_միջազգային_օրն_է
Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families). այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 05:00 Asia/Tehran
  • Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families). այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին:

Նման օր նշելու նպատակը երկրների հասարակությունների ուշադրությունը ընտանիքների խնդիրների վրա սեւեռելն է:

Լինելով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը, մարդու սոցիալիզացիայի առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում եւ փոփոխվում է շրջակա աշխարհի ազդեցության տակ, յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, հաղորդում է Calend-ը:

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել եւ մնում է մարդկային արժեքների, մշակույթի ու սերունդների պատմական ժառանգականության պահապանը, կայունության ու զարգացման գործոնը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակությունում ընտանիքի դիրքով, ինչպես նաեւ ընտանիքի նկատմամբ պետության վերաբերմունքով:

News.am