Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i61998-Մայիսի_15_ը_Կլիմայի_միջազգային_օրն_է
Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 05:17 Asia/Tehran
  • Մայիսի 15-ը Կլիմայի միջազգային օրն է

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Այս ոչ պաշտոնական բնապահպանական տոնը սահմանվել է՝ ի պատասխան օդերեւութաբանների կոչի՝ պաշտպանել կլիման որպես կարեւոր ռեսուրս, որն ազդում է ներկա ու ապագա սերունդների վրա։

Կլիմայի պահպանությունը մարդկության առջեւ կանգնած գլոբալ խնդիրներից մեկն է։ Գլոբալ տաքացումը, մթնոլորտային շերտում օզոնի բարձր պարունակությունը, բնական աղետները մոլորակի վրա եղանակային պայմանների փոփոխությունները հանգեցնում են Երկիր մոլորակի կլիմայի վատթարացման, ինչը բացասական ազդեցություն է ունենում մարդկանց պարենային անվտանգության, բնական պաշարների վիճակի եւ պետությունների հավասարակշռված զարգացման վրա։

Ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որքան արագ կգա կլիմայի աղետալի փոփոխությունը՝ Երկրի ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում։ Սակայն, ըստ բնապահպանների եւ օդերեւութաբանների, մարդկությունն ունակ է հետաձգել այդ փոփոխությունները, հաղորդում է Calend-ը։

News.am