Ամերիկյան անօդաչուն հետախուզական թռիչք է իրականացրել Դոնբասում
https://parstoday.ir/hy/news/world-i62002-Ամերիկյան_անօդաչուն_հետախուզական_թռիչք_է_իրականացրել_Դոնբասում
Ամերիկյան ռազմաօդային ուժերի RQ-4A Global Hawk ռազմավարական անօդաչուն կիրակի 10-ժամյա հետախուզական թռիչք է կատարել Ուկրաինայի Դոնբասի շրջանի սահմանազատման գծի երկայնքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 05:50 Asia/Tehran
  • Ամերիկյան անօդաչուն հետախուզական թռիչք է իրականացրել Դոնբասում

Ամերիկյան ռազմաօդային ուժերի RQ-4A Global Hawk ռազմավարական անօդաչուն կիրակի 10-ժամյա հետախուզական թռիչք է կատարել Ուկրաինայի Դոնբասի շրջանի սահմանազատման գծի երկայնքով:

Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` հղում անելով ռազմական ավիացիայի տեղաշարժին հետևող արևմտյան կայքերին: Նշվում է, որ անօդաչուն երկինք է բարձրացել Սիցիլիայի Սիգոնելա ավիաբազայից և օրվա ընթացքում թռիչք է իրականացրել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքների և Դոնեցկի միջև սահմանային գծի երկայնքով:

Անօդաչուն հետախուզական տվյալներ է հավաքել մոտավորապես 15 500 կմ բարձրություններում թռչելիս:

Հաղորդվում է, որ այն Լուգանսկի մարզի կողմից մոտեցել է Ռուսաստանի սահմանին՝ մոտ 70-80 կմ հեռավորությամբ:

Հայտնի է, որ ամերիկյան անօդաչուն գրեթե ամեն ամիս հետախուզական թռիչքներ է իրականացնում Դոնբասում:

 Tert.am