Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի մասնակցությամբ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i62038-Լեհաստանում_մեկնարկել_են_ՆԱՏՕ_ի_բազմազգ_գումարտակի_մասնակցությամբ_զորավարժությունները
Լեհաստանի Օժիշե զորավարժարանում սկսվել են Puma զորավարժությունները, որոնց մոտ 2,5 հազար զինվոր է մասնակցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մարտական գումարտակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 11:58 Asia/Tehran
  • Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակի մասնակցությամբ զորավարժությունները

Լեհաստանի Օժիշե զորավարժարանում սկսվել են Puma զորավարժությունները, որոնց մոտ 2,5 հազար զինվոր է մասնակցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մարտական գումարտակը:

Զինվորները հղկում են տարածքի պաշտպանությունը եւ վերադարձը (վերանվաճումը), իսկ հրամանատարները ստուգում են բազմազգ խմբի ղեկավարումը, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:

Puma զորավարժությունների նպատակն է բրիգադի կառուցվածքում գումարտակի ներգրավման իրավիճակում տարրերի եւ հրամանատարության համաձայնեցումը եւ մշակումը: Զորավարժությունների սցենարը կենտրոնացած է զինված հակամարտությունների վրա, բայց ոչ թե դասական նշանակությամբ, այլ հիբրիդային պատերազմի իրավիճակում:

News.am