Մամուլի տեսություն 16-05-2017
Դկտ. Հասան Ռոհանիի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն այցելեցին ազգային առաջնորդարան
Երեքշաբթի մայիսի 16-ի մամուլը խոշոր վերնագրերով անդրադարձել է Իրանի նախագահի ընտրությունների թեկնածուներից մեկի ինքնաբացարկին: Բարեփոխական ու արմատական օրաթերթերի մոտեցումները տարբեր են: Թեկնածու ՝ Էբրահիմ Ռայիսիի օգտին Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի ինքնաբացարկը մի կողմից գնահատվել է ջիհադական քայլ, իսկ մյուս կողմն այն պարտությունից փախուստ է որակել:
«Քեյհան»
Մեծ ցնցում ՝ կոալիցիա ՝ հանուն ժողովրդի փրկության
«Աֆթաբե Յազդ»
Ղալիբաֆի հրաժարականը ՝ Ռայիսիի անվան ներքո ՝ Ռոհանիի օգտին
«Ջահանե Սանաաթ»
Ռոհանին ընդդեմ Ռայիսիի
«Համդելի»
Թավրիզից Սարի , մինչև 1400 թվական Ռոհանիի հետ
Ռոհանի.«Ժողովուրդը պաշտպանի կարիք ունի, այլ ոչ թե դատավորի»
-----
«Ալիք»
Դկտ. Հասան Ռոհանիի նախընտրական շտաբի ներկայացուցիչներն այցելեցին ազգային առաջնորդարան
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջագծում, գործող նախագահ և նախագահական ընտրությունների թեկնածու ՝ Հասան Ռոհանիի շտաբի կրոնական փոքրամասնությունների հարցով պատասխանատուներն այցելել են ազգային առաջնորդարան , որտեղ հանդիպել են Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ հանդիպումն իր տեսակի մեջ երկրորդն էր: Ավելի վաղ, նույն նպատակով, ազգային առաջնորդարան էին այցելել Էբրահիմ Ռայիսիի շտաբի ներկայացուցիչները:
-----
«Համշահրի»
Եվրոյի փոխարժեքը հասել է վերջին շաբաթվա ամենաբարձր մակարդակի
Ընթացիկ տարվա վերջին եռամսյակում եվրոգոտու տնտեսական աճի արդյունքում, Արտարժույթի շուկայում Եվրոյի փոխարժեքը հասել է վերջին շաբաթվա ամենաբարձր մակարդակի:
Ամերիկյան դոլարը պահպանել է իր փոխարժեքի 0.1 տոկոսը : Արժեզրկումը հետևանքն է այդ երկրի տնտեսական աճի անկանխատեսելի վիճակագրության:
-----
«Ռեսալաթ»
Մերկելը հանգիստ շունչ է քաշելու
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը հաղթել է տարածաշրջանային ընտրություններում: Սա Մերկելի մրցակից կուսակցության երրորդ անընդմեջ պարտությունն է: Գերմանական մամուլն այդ իրադարձությունը Մերկելի համար էմոցիոնալ-հուզական հաղթանակ, իսկ հակառակորդ կողմի համար պատմական պարտություն է որակել:
Իսկ «Շարղ» օրաթերթը մերկելի տարած հաղթանակի մասին գրել է
Անգելա Մերկելը և կանցլերի պաշտոնավարման 4-րդ շրջանը
Թեև գերմանացիները չեն կարող ուղղակի ընտրել իրենց նախարարապետին, սակայն տարածաշրջանային ընտրություններում և խորհրդարանական մանդատների համար նրանք ունեն իրենց նախընտրած կանցլերին անուղղակի ընտրելու հնարավորություն : Ընտրությունների ձայների ամփոփման արդյունքում, պարզվել է , որ Մերկելը 4-րդ անգամ զբաղեցնելու է Գերմանիայի կանցլերի պաշտոնը:
-----
«Շարղ»
Իսրայելում իր աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի նոր դեսպանը
Դեյվիդ Ֆրիդմենն այսօր պաշտոնապես իր հավատարմագիրը հանձնելու է Իսրայելի նախագահ ՝ Ռեուվեն Ռիվլինին: Ֆրիդմենը 57-ամյա հրեա փաստաբան է , որի անունը հուշում է ավանաշինության պաշտպանման հարցում թույլ տված անարգալի հայտարարությունների հետ կապված սկանդալը: Նա ճանաչված է իր հակապաղեստինյան դիրքորոշումների համար:
-----
armedia.am
Մակրոնի նախագահությունը բարենպաստ է լինելու միջազգային գործընկերների համար
Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնած էմանուել Մակրոնը մեծ պլաններ ունի Եվրոպայի համար: «Ես կպաշտպանեմ Եվրոպան: Դա մեր քաղաքակրթությունն է, որը հայտնվել է վտանգի տակ: Ես կաշխատեմ վերականգնել Եվրոպայի և նրա քաղաքացիների միջև կապը», - իր առաջին պաշտոնական ելույթում նշել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը:
Այս հայտարարությունն, ինչպես նաև Մակրոնի նախընտրական ծրագիրը, ենթադրում է, որ ԵՄ-ում Ֆրանսիան կսկսի ավելի ակտիվ գործել, քան Օլանդի և Սարկոզիի օրոք: Թե ինչքանո՞վ կհաջողվի Փարիզին ստանձնել ԵՄ առաջին ջութակի դերը՝ դժվար է ասել: Այստեղ թերևս ամեն ինչ կախված է Գերմանիայից՝ ավելի ճիշտ գերմանական նոր կառավարությունից, որը կընտրվի աշնանը:
ԵՄ-ում Մերկել-Օլանդ տանդեմը վերածվում է Մերկել-Մակրոն տանդեմի, և ակնկալել կտրուկ փոփոխություններ այս հարցում չարժե. Բեռլինն ու Փարիզն այսուհետ ևս շարունակելու են փրկել Եվրամիությունը փլուզումից: Ի դեպ, այս հարցում հետաքրքիր է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ուրախացրել է հենց Մակրոնի հաղթանակը, ով խոստացել է Brexit-ի հարցում բավականի կոշտ բանակցող լինել:
Մակրոնի՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելը եթե չի հեշտացրել, ապա գոնե չի էլ բարդացրել եվրոպական գործընկերների գործը. Ֆրանսիան մեծ հաշվով չի փոխի իր քաղաքական գիծը և կլինի կանխատեսելի:
Սա լավ լուր կարելի է համարել միջազգային գործընկերների համար, սակայն ֆրանսիացիներն այդքան էլ գոհ չեն նման հեռանկարից: Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել ազգայնական Մարին Լե Պենի բարձր հակավարկանիշի շնորհիվ: Ֆրանսիացիներն այդքան էլ չեն վստահում բավականին երիտասարդ, քաղաքական փորձ չունեցող նորընտիր նախագահին, ով պատրաստվում է շարունակել 5-րդ հանրապետության պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցած նախագահի՝ Օլանդի գործը:
-----
tert.am
Ֆրանսիայի աշխատանքի նախարարի պաշտոնում կարող է նշանակվել հայազգի Աստրիդ Փանոսյանը
Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում կարող է նշանակվել հայազգի Աստրիդ Փանոսյանը, որը եղել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի նախկին խորհրդականը, երբ նա զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այդ մասին հայտնում է sudouest.fr–ն:
Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, կառավարության նոր կազմը հայտարարվելու է այսօր երեկոյան: Սպասվում է 15 նախարարի անուն:
Աստրիդ Փանոսյանը Unibail-Rodamco առաջատար անշարժ գույքի ընկերության գործադիր տնօրենն է:
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ սպասվում է՝ կառավարության նոր կազմի կեսը լինելու են կանայք: Այն լինելու է հավասարակշռող մարմին՝ գենդերային հավասարությամբ և քաղաքական աջ և ձախ ուժերի միախառնումով:
-----
«Ալիք»
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան մտադիր են հասնել Փխենյանի լիակատար ապամիջուկայնացմանը
Հարավային Կորեան ու ՄԱՆ-ը պայմանավորվել են աշխատել Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման շուրջ, ինչպես նաեւ Փխենյանին միջուկային զենքից ազատելու նոր ուղիներ փնտրել։ Այս մասին հաղորդում է RNS-ն՝ վկայակոչելով «Ռենհափ»-ին։ Տեղեկացնում է «news.am»-ը:
Երկրները հանգել են վերոնշյալ համաձայնությանը Հարավային Կորեայի պաշտոնյաների ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ-ը հաստատել է իր հակվածությունը Հարավային Կորեայի անվտանգությանն ու պաշտպանությանը»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յանգ Չենը՝ հավելեով, որ երկրները պայմանավորվել են Փխենյանի միջուկային զենքի ոչնչացման հարցում համատեղ ջանքեր գործադրել։