Ո՞վ էր մասսայական կիբերգրոհի հեղինակը
Մայիս 16, 2017 15:23 Asia/Tehran
Հակավիրուսային «Symantec» և «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ աշխարհի 150 երկրների հազարավոր համակարգիչներում «WanaCrypt0r 2.0» վիրուսի օգնությամբ տեղի ունեցած կիբերհարձակումները կապված են Փհենյանի հետ առնչված «Lazarus Group» խմբավորման կիբերհանցագործությունների հետ: Այս մասին գրում է «Reuters»-ը:
Փորձագետները նշել են, որ հայտնաբերել են «WannaCry»-ի նախկին տարբերակի կոդերից մեկը՝ «Lazarus Group»:
Չնայած հակավիրուսային ընկերությունները համարում են, որ այս պահի դրությամբ դեռ վաղ է մեղադրել ԿԺԴՀ-ին մասսայական կիբերհարձակման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կիբերհարձակման էին ենթարկվել ավելի քան 300 հազար համակարգիչ ամբողջ աշխարհով մեկ:
operativ.am/
Պիտակ