ՆԱՏՕ-ն զորավարժություն կանցկացնի Ռուսաստանի սահմանների մոտ
ՆԱՏՕ-որորշել է 28 զորավարշություն անցկացնել Ռուսաստանի սահմանների մոտակայքում:
«Սպուտնիկ»-ի հաղորդման համաձայն՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ 2017 թ.-ին «Գարնանային փոթորիկ» անունով զորավարժություն է անցկացնելու Էստոնիայի տարածքում: Զորավարժությանը կմասնակցեն 9 հազար զինծառայողներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Հոլանդիայից,Կանադայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից:
Ռուսաստանի թերթերից մեկը այս մասին գրել է.-«Այս զորավարժությունը կկայանա ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք հաստատված՝ արագ գլոբալ արձագանքման նախագծի շրջանակում»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար՝ Ջեյմս Մաթիսն ասել է.-«Ոչ մի պատճառ չկա վախենալու Գարնանային փոթորիկ զորավարժության կայացման կապակցությամբ»:
2014 թ.-ից հետո Ուկրաինայում առաջացած ճգնաժամի հետևանքով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են: