Ահաբեկչության ֆինանսական աղբյուրների դեմ պայքարելու փորձեր
https://parstoday.ir/hy/news/world-i62606-Ահաբեկչության_ֆինանսական_աղբյուրների_դեմ_պայքարելու_փորձեր
«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը ԱՄՆ նախագահի և Արաբիայի թագավորի ներկայությամբ Ռիադում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամներ Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի, Կատարի և Քուվեյթի ներկայացուցիչները :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 13:27 Asia/Tehran
  • Ահաբեկչության ֆինանսական աղբյուրների դեմ պայքարելու փորձեր

«Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը ԱՄՆ նախագահի և Արաբիայի թագավորի ներկայությամբ Ռիադում կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամներ Արաբիայի, Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի, Կատարի և Քուվեյթի ներկայացուցիչները :

Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի երկրները ներկայացնող արքայազն Մոհամմեդ Բին Նայեֆ Բին Աբդոլազիզը և ԱՄՆ-ի Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ստորագրել են այսպես կոչված ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարի կենտրոն հիմնելու համաձայնագիր:

Նիստից հետո Մալեք Սալմանը թվիթերյան էջում հայտարարել է.«Ռիադի նիստն ամրապնդելու է ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ կոալիցիայի հիմքերը: Ռիադի նիստը դրական հեռանկար է բացելու տարածաշրջանի և աշխարհի համար»:

Ռիադում կայացել է նաև արաբական ու իսլամական 17 երկրի ղեկավարների և ԱՄՆ նախագահի ներկայությամբ արաբա-ամերիկյան նիստը ՝ ահաբեկչության դեմ պայքարի առանցքայնությամբ: