Մամուլի տեսություն 22-05-2017
«Դիվանագիտությո՞ն , թե Սաուդական Արաբիայից 480 մլրդ. Դոլար շորթելու փորձ».Զարիֆի թվիթերյան պատասխանը Թրամփին
Այսօր Իրանական մամուլը և ԶԼՄ-ները հանգամանորեն անդրադարձել են Իրանի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձություններին, քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրությունների արդյունքներին: Առանձնակի ուշադրության է արժանացել նաև ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած այցը: Օրաթերթերում բազմաթիվ հոդվածներ են լույս տեսել այդ կապակցությամբ: Այդ իրադարձության համար օրաթերթերն ընտրել են տարբեր խորագրեր ՝ «Թրամփի Սուսերի պարն Արաբիայում» , «Թրամփը պարում է նավթային դոլարների վրա»:
«Ալիք»
«Դիվանագիտությո՞ւն , թե Սաուդական Արաբիայից 480 մլրդ. Դոլար շորթելու փորձ».Զարիֆի թվիթերյան պատասխանը Թրամփին
Իրանի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանել է Ռիադում անցկացված Արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփի հնչեցրած հակաիրանական հերթական հայտարարությանը:
Ինչպես տեղեկացում է ԻՌՆԱ-ն,այս մասին նա գրառում է կատարել «Twitter»-ի իր անձնական միկրոբոլկում:
«Իրանը, որը նոր է անցկացրել իրական ընտրություններ, «չափավորության և ժողովրդավարության» օրրան համարվող ԱՄՆ-ի նախագահի կողմից հարձակման է ենթարկվում: Սա ինչ է , դիվանագիտությո՞ւն , թե Սաուդական Արաբիայից 480 մլրդ. Դոլար շորթելու փորձ»,-գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
-----
«Ռեսալաթ»
Ինչո՞ւ է Ռիադը հյուրընկալել Թրամփին
Թրամփի Ռիադ կատարած այցը հայտնվել է Արևմուտքում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ավստրալիական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արաբիան ԱՄՆ-ին լավ է ընդունում այն պատճառով, որ Թրամփը չի քննադատում Եմենում Ռիադի վայրագ քայլերը և մարդու իրավունքների ոտնահարումը և չի պնդում Ռիադում քաղաքական բարեփոխումների իրականացման վրա:
Ավստրալիական լրատվամիջոցներն անդրադարձել են Թրամփի Ռիադ կատարած ուղևորությանը, գրելով.«Սաուդցիները ձգտում են վերջ դնել ԱՄՆ նախկին նախագահ ՝ Բարաք Օբամայի քաղաքականությանը և իրենց թվում է, որ Թրամփը կարող է նրանց նոր Ամերիկա ներկայացնել»:
Ըստ աղբյուրի, Թրամփն այն պայմաններում է Ռիադ մենկել, երբ հուսով էր, որ Իրանի դեմ Իսրայելին և արաբական երկրներին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության մասին կրկին հիշեցնելով , կարողանալու է միացնել Միջինարևելյան քաղաքականությունն ու դիվանագիտությունը: Ավստրալիական օրաթերթի գրությամբ՝ ԱՄՆ կառավարությանը շրջապատած աղմուկների ու խայտառակությունների թոհուբոհում Դոնալդ Թրամփն իր արտասահմանյան շրջագայությունը սկսել է Ռիադից՝ միմիայն տարածաշրջանի նկատմամբ Օբամայի դիրքորոշումներն անթաքույց անտեսելու և անարգելու նպատակով: Օբաման ձգտում էր Իրանի հետ հաշտությանը , ինչի ուղղությամբ էլ կայացան բանակցություններ, որոնք արդյունավորվեցին միջուկային զենքերից Թեհրանին զերծ պահելու համաձայանագրի ստորագրմամբ:
-----
«Շարղ»
ՀԴԲ-ի նախկին պետի հայրն ասել է.«Թրամփը սարսափում էր իմ որդուց»
Ջեյմզ Կոմիի հայրն ասել է , որ Թրամփը մահու չափ վախենում էր իր որդուց: ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ, 86-ամյա հայր Կոմին ասել է.«Ջեյմզը երբեք հարյուր տոկոսով հավատարիմ չի մնացել Թրամփին , իսկ Թրամփն այդ պահանջն ուներ իր աշխատակիցներից: Ջեյմզը շեշտել էր, որ կլինի անկեղծ , բայց հավատարիմ ՝ երբեք»:
-----
«Իրան»
Էրդողանը պայմաններ է սահմանել համալսարաններում ազատ զրույցներ անցկացնելու համար
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան վստահեցնում է , որ ցանկացած տեսակետ , որը չի ծառայելու ահաբեկչությանը, քննարկման ենթակա կարող է լինել: Ստամբուլի համալսարանի բացման արարողակարգում, նա ասել է.-«Անկարայի կառավարությունը պայքարում է ահաբեկչությանն անթաքույց աջակցողների դեմ: Աշխարհի ոչ մի կետում, ահաբեկչական քարոզչությունները խոսքի և մարդկային մտածողության ազատություն չեն ընկալվում»: «Զարգացած երկրներց ոչ մեկն ահաբեկչական խմբավորումներին թույլ չի տալիս համալսարանները վերածել քարոզչական կենտրոնների».ավելացրել է Էրդողանը:
-----
«Ալիք»
Սիրիական Հոմսն ամբողջովին ազատագրվել է գրոհայիններից, քաղաքում բարձրացվել է սիրիական դրոշը
Սիրիական Հոմս քաղաքի կենտրոնական Ալ Վաեր թաղամասի հրապարակում բարձրացվել է Սիրիայի պետական դրոշը, քաղաքն ամբողջովին ազատագրվել է զինված ահաբեկիչներից: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ալ Վաերը Հոմսի վերջին թաղամասն էր, որտեղ դեռևս գտնվում էին զինված գրոհայիններ: Նշվում է, որ կիրակի Հոմսը լքել է զինյալների վերջին խումբը, ինչից հետո Սիրիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն ամբողջովին անցել է սիրիական կառավարական ուժերի հսկողության ներքո:
Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել Հոմսի նահանգապետ Թալալ Բարազիի անմիջական մասնակցությամբ, ըստ գործակալության թղթակցի՝ քաղաքում տիրել է տոնական տրամադրություն:
Ընդհանուր առմամբ, գաղթի 11 փուլերի ընթացքում քաղաքը լքել է 17.000 մարդ, այդ թվում՝ 3.500-ին մոտ գրոհային:
-----
Panorama.am
Իրանն ունենալու է շատ ավելի ամուր դիրքեր. Վարդան Ոսկանյան
«Իրանի ներքաղաքական օրակարգը նախագահական ընտրություններից հետո որոշակիորեն փոփոխվելու է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, ակնհայտ է, չնայած հանգամանքին, որ վերջին ընտրություններին Հասան Ռոհանիին ավելի շատ մարդիկ են ձայն տվել, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր, այնուհանդերձ Իրանի քաղաքացիների ակնկալիքներն աճել են՝ կապված նախ և առաջ երկրի ներսում որոշակի ազատականացման գործընթացներն ապահովելու առումով, երկրորդ՝ տնտեսական հաջողություններ գրանցելու առումով:
«Նախագահ Ռոհանիի վարչակարգն իր նախորդ տարիներին կարողացել է հաջողությամբ իրականացնել արտաքին քաղաքական օրակարգի գրեթե բոլոր կետերը՝ ձեռք է բերվել միջուկային պայմանավորվածություն, Իրանը մեծացրել է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում, բայց բնակչության շրջանում ներքաղաքական ակնկալիքներ առկա են»,- ասաց իրանագետը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Վ. Ոսկանյանն ասաց, որ այդ ուղղությամբ վարվելիք ուղեգծում լուրջ շրջադարձեր տեղի չեն ունենա:
«Իրանցիների դիրքերն ամրապնդվել են նաև արտաքին աշխարհում՝ հաշվի առնելով ընտրությունների հետ կապված մի շարք կարևոր գործոնները, որոնցից ամենակարևորներն են՝ ընտրությունների բարձր մասնակցությունը, ընտրություններում մրցակցային բարձր մթնոլորտը, հետընտրական որևէ գործընթաց չեղավ, որովհետև իրանական համապատասխան մարմիններն ապահովել էին ընտրությունների ազատ և թափանցիկ բնույթը, ըստ էության, իրանցի ընտրողն որևէ դժգոհություն չունի, որ իր ձայնը կեղծվել է, տեղ չի հասել: Այս իմաստով Ռոհանին իր երկրորդ նախագահության շրջանում շատ ավելի ամուր դիրքեր է ունենալու և Իրանի բանակցային, ստարտային, ելքային դիրքերը լինելու են շատ ավելի ամուր, ինչ-որ առումով խիստ, այդ երկրի համար ձեռնտու»,-նշեց նա:
Իրանագետի կարծիքով, սա չափազանց կարևոր հանգամանք է՝ հաշի առնելով, որ Մերձավոր Արևելքում զարգացումները մտնում են նոր փուլ, Իրանն ունենալու է շատ ավելի ամուր դիրքեր:
Նա պատահական չի համարում, որ հենց Իրանի նախագահի ընտրության օրը ԱՄՆ նախագահն այցելել էր տարածաշրջանում Իրանի թիվ մեկ կամ երկրորդ ախոյան պետություն՝ Սաուդյան Արաբիա:
Վարդան Ոսկանյանը նաև նշեց, որ Իրանը շարունակելու է իր ներկայությունը սիրիական գործընթացներում, Լիբանանում, պահպանելու է զգալի ազդեցության լծակներ Արաբական թերակղզում, Եմենում, կրկին լուրջ ներկայություն է ունենալու Աֆղանստանում ընթացող գործընթացներում: