Մամուլի տեսություն 24-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i62802-Մամուլի_տեսություն_24_05_2017
Խոռամշահրի ազատագրման օրը՝ խորդադի 3-ը Իրանի պատմության և Սրբազան պաշտպանության պանծալի օրերից մեկն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2017 12:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   24-05-2017

Խոռամշահրի ազատագրման օրը՝ խորդադի 3-ը Իրանի պատմության և Սրբազան պաշտպանության պանծալի օրերից մեկն է:

«ԻՌՆԱ»

Այսօր Խոռամշահրի ազատագրման տարեդարձն է

 

Իրանի կառավարության նիստում, նախագահ Հասան Ռոհանին անդրադարձել է Խոռամշահրի ազատագրման տարեդարձին, ասելով.«Խորդադի երեքը(մայիսի 24-ը) Իրանի պատմության և Սրբազան պաշտպանության պանծալի օրերից մեկն է: Դա այն օրն է  , երբ Իրանի ժողովուրդը հաղթեց համաշխարհային մեծ դավադրությանը»:

Իրանի իսլամական հեղափոխության պատմության էջերում Խոռամշահրի ազատագրման սխրագործությունն այսօր առավել քան երբևէ շարունակում է իր հերոսական, զարգացման ու առաջընթացի ուղին: Ինչպես լուսահոգի Իմամ Խոմեյնին է ասել «Աստված ազատագրեց Խոռամշահրը»:

-----

«Իրան»

Այսօր Իրանի նախագահ ՝ Հասան Ռոհանին ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարան է այցելել ՝ հարգելով հեղափոխության հիմնադրի հիշատակը:

Իմամի դամբարանում նախագահը հանդիպում է ունեցել Հոգելույս Իմամի թոռան ՝ Հոջ. Հասան Խոմեյնիի հետ: Հանդիպմանը Նախագահ Ռոհանին ասել է .«Իմամը մեզ սովորոցրեց, որ այս հեղափոխությունը պահպանվում է ժողովրդի շնորհիվ»:

«Ալիք»

Թեհրանի հայոց թեմի պատվիրակությունը հարգեց Իմամ Խոմեյնիի հիշատակը

 

Իրանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն այցելեցին իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ ՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի դամբարան ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Այցը կազմակերպվել էր հոգելույս իմամի մահվան 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:

Այդ նպատակով, առավոտյան հայոց թեմի պատվիրակությունը , դամբարանի հյուրերի հատուկ օթյակում հանդիպում է  ունեցել Հոջ. Սեյյեդ Հասան Խոմեյնիի հետ, իսկ օրվա երկրորդ կեսին Թեհրանի հայոց թեմի պատվիրակությունը ՝ մյուս փոքրամասնությունների պատվիրակությունների հետ միասին ներկա գտնվեց դամբարանում և ծաղկեպսակ տեղադրելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի շիրիմին, հարգեց նրա հիշատակը:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետն իր ելույթում, կարևորեց իմամ Խոմեյնիի ղեկավար դերը ՝ Իրանի ժողովրդի մոտ միասնականություն ստեղծելու և հզոր ու անվտանգ երկիր կերտելու գործում:

-----

Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում համերգային ծրագրի ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհ են գնացել 22 հոգի: Վիրավորների թիվը 59-ն է հայտարարվել: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձել է պայթյունի պատասխանատվությունը:

Այս դեպքին «Շարղ» օրաթերթն անդրադարձել էր հետևյալ խորագրով ՝

«Սև նոտան»

Իսկ «Ջավան» օրաթերթը գրել էր ՝

«Պար Ռիադում, իսկ մահվան համերգ ՝ Մանչեսթերում»

-----

 

«Շարղ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Իրանի նախագահին

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Հասան Ռոհանիին ՝ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա հանդես է եկել տարբեր ոլորտներում ՄԱԿ-ի և Իրանի միջև համագործակցության ընդլայնման ցանկությամբ:

Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, Հասան Ռոհանիին շնորհավարական ուղերձ է հղել նաև Ավստրալիայի ԱԳ նախարար ՝ Ջուլի Բիշոփը:

-----

«Իրան»

Վենեսուելայում ընդդիմադիրները վառել են Հուգո Չավեզի մանկության բնակարանը

 

Նիկոլաս Մադուրոյի կառավարության ընդդիմադիրները վառել են տունը, որտեղ մանկության տարիներին ապրել էր երկրի նախկին նախագահի Հուգո Չավեզը: Զայրացած ընդդիմադիրները հրդեհել են նաև պետական այլ շենքեր, այդ թվում ընտրությունների ազգային խորհրդի շրջանային գրասենյակը: Ընդդիմադիրներն այդ խորհրդանշական քայլով իրենց դժգոհանքն են հայտնել Բոլիվարյան հեղափոխության առաջնորդների նկատմամբ:

----- 

 

tert.am

Այդ հեքիաթները կարող են հրամցնել թուրք ժողովրդին, բայց ԱՄՆ-ում դա չի անցնում. թուրք սյունակագիրը Վաշինգտոնում ծեծկռտուքի մասին

 

 

Թուրքական diken.com.tr կայքի սյունակագիրներից Ամբերին Զամանն անդրադարձել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Ըստ Զամանի՝ թուրքական կողմի կատարած այս անխոհեմ քայլն է՛լ ավելի գցեց Թուրքիայի՝ առանց այդ էլ ընկած հեղինակությունը և առաջացրեց միջազգային հանրության համակրանքը քրդերի հանդեպ:

Թուրքական կայքի սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հարձակումը ցուցարարների վրա սկսվել է, երբ Էրդողանի թիկնապահը կռացել է Էրդողանի մեքենայի պատուհանի մոտ, և Էրդողանը գլխով դրական նշան է տվել:

«Մինչդեռ թուրքական կողմը շարունակում է պնդել, որ հարձակման ենթարկվողն իրենք էին, այլ ոչ քրդերը: Մերոնք չեն հասկանում, որ այստեղ՝ Թուրքիայում, այդ հեքիաթները կարող են հրամցնել ժողովրդին, բայց ԱՄՆ-ում դա չի անցնում», - գրում է Զամանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:

-----

panorama.am

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը եռակողմ պայմանագիր են կնքել

 

Վրաստանի Բաթումի քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ՝ Ֆիքրի Ըշըքը, Լևան Իզորիան և Զաքիր Հասանովը:

Թեև թուրքական աղբյուրները առայժմ մանրամասներ չեն ներկայացնում ստորագրած պայմանագրի վերաբերյալ:

Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը