Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ վեճը խորանում է
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին զուգահեռ Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ վեճը խորանում է»,- գրում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը:
«Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն Անկարային մեղադրել է այն հարցում, որ Թուրքիայի տարածք արգելվել է մուտք գործել Բունդեսթագի փոխնախագահին եւ երեք պատգամավորներին, ինչն արդեն համարվում է «լուրջ միջադեպ»: Այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը պատգամավորներին հասկացրեց, որ նրանց ժամանումը ցանկալի չէ, նրանք չեղարկեցին իրենց այցը»:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես ասվում է շարունակությունում, հայտարարություն է արել նաեւ, որ հնարավոր է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից հեռանան Բունդեսվերի զինծառայողները: Էրդողանը մասնավորապես նշել է, որ առայժմ թուրքական կառավարությունը չի ստացել որեւէ հաստատում զորքերի դուրսբերման վերաբերյալ»:
«Սակայն եթե գերմանացիներն ամեն դեպքում գնան այդ քայլին, ապա դա մեզ համար լուրջ խնդիր չի լինի: Եթե նրանք հեռանան, մենք կասենք «ցտեսություն, եւ ոչինչ ավելի»»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
«Այժմ գերմանական կառավարությունը քննարկում է «Ինջիրլիք» ռազմաբազայից «Տորնադո» հետախուզական ինքնաթիռների եւ շուրջ 260 զինծառայողների դուրսբերման հարցը, ովքեր մասնակցում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին»:
«Միեւնույն ժամանակ այսօր հայտնի դարձավ, որ ապագայում դաշինքն ավելի ակտիվ մասնակցություն է ունենալու ԻՊ-ի դեմ պայքարին: Սակայն թուրք-գերմանական վեճը կարող է ազդել ՆԱՏՕ-ի բնականոն աշխատանքի վրա: Եթե հակամարտությունը սրվի եւ ամեն ինչ վերջանա Թուրքիայից զինծառայողների դուրսբերմամբ, հարցականի տակ կդրվի նաեւ AWACS-NATO առաքելության ընդլայնումը»,- գրում է Frankfurter Allgemeine-ն:
galatv.am/