Մամուլի տեսություն 26-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i62916-Մամուլի_տեսություն_26_05_2017
Վատիկանում Հռոմի Պապն ընդունել է ԱՄՆ նախագահին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2017 12:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  26-05-2017

Վատիկանում Հռոմի Պապն ընդունել է ԱՄՆ նախագահին

«Իրան»

Կայացել է Պապի և Թրամփի հանդիպումը

 

Վատիկանում Հռոմի Պապն ընդունել է ԱՄՆ նախագահին: Ֆրանցիսկոս Ա. Պապի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կայացել է այնպիսի հանգամանքներում, երբ նրանք բազում հարցերում տարաձայնություններ ունեն:

 

Մյանմայում մեկնարկել են խաղաղության բանակցությունները

 

Մյանմայի փոքրամասնությունների հարյուրավոր ներկայացուցիչներ , մայրաքաղաքում ի մի են եկել ՝  երկրի ղեկավարի  նախագծով խաղաղության բանակցություններ անցկացնելու նպատակով: Բանակցությունները ՝ բախումներին վերջ դնելու նպատակով Սուչիի երկրորդ փորձն է: Նրա ղեկավարության մեկ տարում, բանակցությունը դանդաղ առաջընթաց է ունեցել : Փոքրամասնությունները բողոքում են ՝ սուչիի կողմից անտեսվելու և բանակի հետ նրա սերտ համագործակցության դեմ: Խմբերից ոչ մեկը չի պատրաստվում ստորագել Սուչիի նախատեսած ազգային խաղաղության պայմանագիրը :

-----

 

«Ռեսալաթ»

Բրիտանիայում խստացվել են անվտանգության միջոցառումները

 

Վերջին օրերին և Մանչեստերում տեղի ունեցած ահաբեկչական դեպքից հետո, Բրիտանիայում խստացվել են անվտանգության միջոցառումները: Այդ երկրի վարչապետ ՝ Թերեզա Մեյի համոզմամբ, ահաբեկչության հետաքննության ընդհանուր կենւտրոնն անկախ մի կազմակերպություն է , որն ըստ առկա ինֆորմացիայի , շարունակաբար վերահսկում է սպառնալիքի մակարդակը: Այսօր երկրի անվտանգության մակարդակը ճգնաժամային է գնահատվում: Մեյի խոսքերով, ոստիկանությունը փորձումէ  ապահովել բոլոր քաղաքացիների անվտանգությունը : Ուստի այսօր ներքին գործերի նախարարությանը կոչ է արվել զինված սպաներին աջակցող զորամիավորներ գործուղել: Դա ՝ բնակի և ոստիկանության համագործակցության նախագիծն է : Բրիտանիայի ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները համաձայնել են նախագծին:

-----

 

«Համշահրի»

ԱՄՆ արդարադատության նախարարությունը գերագույն ատյան է ուղարկել Թրամփի միգրացիոն հրամանագիրը

 

Վճռաբեկ դատարանում նախագահի միգրացիոն հրամանագրի կասեցումը երկարաձգելուց հետո, ԱՄՆ արդարադատության նախարարությունը գերագույն ատյան է ուղարկել Թրամփի հրամանագիրը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ գործը գերագույն ատյանին է փոխանցելու : Ավելի վաղ ԱՄՆ վճռաբեկ դատարանի 4-րդ մասնաճյուղը քվեարկել էր հրամանագրի կասեցման երկարաձգման օգտին:

-----

 

«Ջոմհուրի էսլամի»

Բահրեյնում համընդհանուր սուգ է հայտարարվել

 

Ալե-Խալիֆայի ուժերը հարձակել են Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի մոտ համախմբված բազմության վրա: Ձերբակալվել է 286 հոգի: Զոհերի թիվը հինգի է  հասել: ԶԼՄ-ներն այդ քայլը համարում են Շեյխ Իսա Ղասեմին տնային կալանքի ենթարկելու նախաբանը:

-----

 

«Ղոդս»

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Լիբանանի Դիմադրության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ

 

ԻԻՀ ԱԳ նախարարը Լիբանանի հարավից սիոնիստների հեռացման տարեդարձի առիթով, շնորհավորել է իր լիբանանցի պաշտոնակցին և Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն առաձին ուղերձներով, Լիբանանի հարավային շրջանից սիոնիստ զավթիչների հեռացման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, շնորհավորել է Ջեբրան Բասիլին և Սեյյեդ Հասան Նասրոլլահին:

-----

 

«Ալիք»

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սպորտի և երիտսարդության հարցերի նախարարի հետ

 

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան ՝ Սեյյեդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ սպորտի և երիտսարդության հարցերի նախարար ՝ Հրաչյա Ռոստոմյանի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը կողմերը քննարկել են սպորտային տարբեր ճյուղերում, երկու երկրների միջև համագործակցությունների ընդլայնման հնարավորությունները:

Դեսպան Սաջջադին  առաջարկել է, որ պատանիների և երիտասարդների մակարդակով երկու երկրները նախաձեռնեն թեթևատլետիկայի մրցույթներ, որոնք կնպաստեն ժողովուրդների, հատկապես ՝ երիտասարդ սերնդի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Անդրադառնալով միջազգային տարբեր ատյաններում իրանցիների կողմից հայությանը ցուցաբերած օժանդակությանը, դեսպան Սաջջադին Հրաչյա Ռոստոմյանին կոչ է արել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրություններում պաշտպանել Իրանի ներկայացուցիչ ՝ Ալի Մորադիի թեկնածությունը:

ՀՀ սպորտի և երիտսարդության հարցերի նախարարն էլ ընդգծելով, որ անցյալ երկու տարիների ընթացքում սպորտային հարաբերությունները վերելք են ապրել, ընդառաջել է  թեթևատլետիկայի մրցույթներ կազմակերպելու դեսպանի առաջարկը:

Նշելով, որ հայերն ու իրանցիները մշտապես եղել են բարեկամ ժողովուրդներ, նախարար Ռոստոմյանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու սպորտի ոլորտում երկկողմ հարաբերություններիընդլայնմանը:

 

 

«Ալիք»

Մխիթարյանի ցնծությունը՝ ԵԼ գավաթով ու Հայաստանի դրոշով

 

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Այաքս»-ի դարպասը:  Հաղորդում է «yerkir.am»-ը:

«Մանկունյացիների» կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել ԵԼ եզրափակիչում, ինչպես նաև նվաճել է Եվրոպա լիգայի գավաթ: Խաղից հետո Մխիթարյանը եռագույնն ուսերին բարձրացրել է պատվավոր գավաթը: