Մամուլի տեսություն 27-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i63026-Մամուլի_տեսություն_27_05_2017
ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն նշանակվեց  MS-ի միջազգային դեսպան
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2017 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   27-05-2017

ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն նշանակվեց  MS-ի միջազգային դեսպան

«Շահրվանդ»

ԻԻՀ ԱԳ նախարարը նշանակվել է MS-ի միջազգային դեսպան

 

MS-ի համաշխարհային օրվան նվիրված համագումարում , ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն նշանակվեց  MS-ի միջազգային դեսպան: Իրանի ԱԳ նախարարն ասաց.«Շրջափակումների ժամանակ, երկրում նվազագույնը 300 դեղատեսակների պակաս էր զգացվում, իսկ այսօր հետշրջափակումային պայմաններում և ՀԳՀԾ-ի արդյունքում, վերացել է հատուկ հիվանդությունների  բուժման անհրաժեշտ դեղերի պակասը»:

MS-ի միության փոխնախագահի խոսքերով, միջուկային համաձայնությունը լուծեց շատ հարցեր և օգնեց մեծ թվով հիվանդների ՝ այդ թվում  MS-ով տառապողների:

Միջոցառման ընթացքում, նախարար Զարիֆը ստորագրեց վեց երկրում MS-ի միության ներկայացուցչության հիմնադրման արտոնագիրը : Տեղի ունեցավ նաև MS-ի խորհրդանիշ ՝ «Իրանական սպիտակ արագիլ»-ի շնորհանդեսը:

 

«Ռեսալաթ»
Ռիադը պետք է բանակցի Թեհրանի հետ

 

Լիբանանի դիմադրության տարեդարձին, Հեզբոլլահի գլխավրոր քարտուղար՝  Սեյյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի գրավման ժամանակ, ԱՄՆ-ը և Արևմուտքն աջակցեցին այդ ռեժիմին: Լիբանանի կողքին էին միայն Իրանը և Սիրիան»:

Նասրոլլահն ավելացրել է .«Ռիադը ոչ մի ջանք չխնայեց Իրանին թուլացնելու համար, սակայն Իրանն ինչպես միշտ ավելի հզոր դիրքում հանդես եկավ: Արաբիային խորհուրդ եմ տալիս ջանքերը կենտրոնացնի Իրանի հետ բանակցելու վրա: Արաբիայի ընտրած ճանապարհը դատապարտված է ձախողման»:

 

«Իրան»

Բրիտանիային զայրացրել է Մանչեսթերի հարձակման մասին գաղտնի ինֆորմացիայի արտահոսքը

 

Տարիներ առաջ բրիտանացիները մտահոգություն էին հայտնել ԱՄՆ լրտեսական ծրագրերի կապակցությամբ: Վերջին օրերին, բրիտանացիներին զայրացրել է Մանչեստերի  ահաբեկչական դեպքի հետ կապված գաղտնի ինֆորմացիայի արտահոսքը: Տեղեկությունները հասանելի են եղել ամերիկյան լրատվամիջոցներին: Բրիտանացիները հայտարարել են, որ դադարեցրել են երկու երկրի միջև հետախուզական համագործակցությունը:

«Շարղ»

Մահափորձ ՝ Հունաստանի նախկին վարչապետի դեմ

 

Աթենքում մահափորձ է իրականացվել Հունաստանի նախկին վարչապետ Լուկաս Պապադեմոսի դեմ:Քաղաքական գործիչն ու նրա վարորդը վիրավորվել են, երբ պայթյուն է որոտացել Պապադեմոսի մեքենայում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ նախկին վարչապետը բացել է փաթեթը, որում ռումբ է գտնվել: Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսակի պայթուցիկ է գործարկվել:

 

 

Չինաստանը ցանկանում է վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները

 

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը Ճապոնիայի, Հարավային Կորեային և ԱՄՆ-ին կոչ է արել սկսել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները: «Միջուկային ծրագրից հրաժարվելը պետք է լինի բանակցությունների արդյունքը, այլ ոչ թե այն սկսելու նախապայմանը».-ասել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը:

 

 

 

tert.am

Պետդեպը վերջին մոտ 20 տարվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել է Ռամադանին նվիրված միջոցառումների անցկացումից. Reuters

 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մերժել է իր գլխավորած գերատեսչությունում մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսին նվիրված միջոցառումների անցկացման մասին առաջարկը, հայտնում է Reuters գործակալությունը՝ Պետդեպում աղբյուրների հղումով։

Գործակալության տվյալների համաձայն՝ 1999 թվականից ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում Ռամադանին նվիրված միջոցառումներ են անցկացվում։ Այս ավանդույթի սկիզբը դրել է Մադլեն Օլբրայթը, հետագայում այս ավանդույթին հետևել են գերատեսչությունը գլխավորած թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները։

 

 

armedia.am

Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել

 

Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին հայտարարել են ԱՄՆ-ի կոնգրեսականները:

«Ձեզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլևս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում», - Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված այս խոսքերով բացեց Կոնգրեսի լսումները ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյնա Ռոռաբահերը: Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկում էին մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև «տեղի ունեցած հանցագործությունը», որի ընթացքում, կոնգրեսականների կարծիքով, Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա»:

«Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամոֆաշիզմ սեփական երկրում, և դառնալ գլխավոր ֆաշիստ»:

Կոնգրեսական Ռորաբահերի կոչը միանշանակ էր՝ Էրդողանն այլևս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի.

«Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին, նա սեփական ժողովրդի թշնամին է»:

Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծեց, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ կոնգրեսական Շերմանն անվանեց տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում:

 

 

Hayatsk.info

Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը շատ քիչ է. Բեգիջանյան

 

Hayatsk.info-ն հայտնում է, որ իրանագետ Էմմա Բեգիջանյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին, ասաց, որ տնտեսական փոխհարաբերությունները գոհացուցիչ չեն:

«Տարվա ընթացքում 250 միլիոն դոլարի շրջանառություն կա, որը կարել է ասել, որ ոչինչ է՝ հաշվի առնելով երկու ոլորտների ներուժը»,- ասաց նա:

Իրանագետը գտնում է, որ Հայաստանն ունի ենթակառուցվածքների խնդիր: «Իրանից դեպի Հայաստան ներդրումները քիչ են, իսկ հարևան երկրներ ավելի շատ են: 2002-2016 թվականներին Իրանից Թուրքիա եղել է 101 միլիարդ դոլարի ներդրում»,-ասաց նա: