Թրամփը, Պուտինը եւ Եվրոպայի ինքնապաշտպանական ռեֆլեքսը
https://parstoday.ir/hy/news/world-i63094-Թրամփը_Պուտինը_եւ_Եվրոպայի_ինքնապաշտպանական_ռեֆլեքսը
«Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը: Դրա համար նա միջոցներ ունի, իսկ Բեռլինում եւ Փարիզում իշխում են քաղաքական գործիչներ, ովքեր գիտակցում են իրավիճակի լրջությունը»,- գրում է Die Presse-ի թղթակից Օլիվեր Գրիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 09:35 Asia/Tehran
  • Թրամփը, Պուտինը եւ Եվրոպայի ինքնապաշտպանական ռեֆլեքսը

«Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր պաշտպանունակությունը: Դրա համար նա միջոցներ ունի, իսկ Բեռլինում եւ Փարիզում իշխում են քաղաքական գործիչներ, ովքեր գիտակցում են իրավիճակի լրջությունը»,- գրում է Die Presse-ի թղթակից Օլիվեր Գրիմը:

«Մեկ նախադասությամբ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին հաջողվել է նկարագրել այն անդունդը, որն առկա է Եվրոպայի եւ Դոնալդ Թրամփի ամերիկյան աշխատակազմի միջեւ: «Ես 100 տոկոսով համոզված չեմ, որ այսօր մենք միակարծիք կարող ենք լինել Ռուսաստանի հարցում»,- ասել է Տուսկն ԱՄՆ-ում ունեցած առաջին հանդիպումից հետո: Իսկ այդ գնահատականը լուրջ մտավախություն է առաջացնում, նշում է հեղինակը: «Մինչեւ հիմա,- գրում է Գրիմը,- Ռուսաստանի վարչակազմի նկատմամբ, եվրոպացիների եւ ամերիկացիների միջեւ տարաձայնություններ չեն եղել»:

«Թրամփի առաջին պաշտոնական այցելությունը Եվրոպական մայրցամաք ամբողջ իր անիմաստությամբ եւ անտարբերությամբ հանգեցրեց այն փաստին, որ Սպիտակ տանը քիչ է անհանգստացնում միասնությունն ու խաղաղությունը Եվրոպայում: Կրեմլը փորձում է խոչընդոտել եւ մեկին, եւ մյուսին: Այսօր, առավել քան երբեւէ, սառը պատերազմի ավարտից հետո ԵՄ-ն պարտավոր է պաշտպանել սեփական անվտանգությունը»,- նշում է Գրիմը:

 

«Վերջին օրերին այդ ուղղությամբ նկատվել է երեք խոստումնալից առաջընթաց: Առաջին հերթին Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարները պայմանավորվել են ստեղծել հիմնադրամ, որը կֆինանսավորի սպառազինության կատարելագործման համակարգերը: Երկրորդ՝ ԵՄ-ի բյուջեն պետք է մեծ տեղ հատկացնի սեփական, եվրոպական զինտեխնիկայի զարգացմանը: Եվ երրորդ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարները պայմանավորվել են վերացնել ամենաէական խոչընդոտը միջպետական ռազմական ստորաբաժանումների աշխատանքները սկսելու համար՝ լուծել նրանց գործունեության ֆինանսավորման հարցը»:

««Եվրոպական բանակ» ստեղծելը դեռ ապագայի խնդիր է: ԵՄ-ի պաշտպանական քաղաքականության ոլորտի հնարավորությունները հիմնված են բարի կամքի դրսեւորման վրա: Սակայն ԵՄ-ի անդամները պետք է շտապեն, քանի որ Եվրոպայի ռազմական դեգրադացիան սարսափեցնում է,- գրում է լրագրողը: Օրինակ, անվտանգության հարցերով ֆրանսիացի փորձագետ Ժան-Թոմա Լեզյուրը Le Figaro-ին տված հարցազրույցում ասել է, որ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար նախատեսված ֆրանսիական ռազմական Tigre ուղղաթիռներից միայն յուրաքանչյուր 6-րդն է պատրաստ գործարկման»:

Աղբյուր՝ Die Presse