Թրամփի արտասահմանյան ուղևորությունների և «անհարթ» արտաքին քաղաքականության վտանգավոր հետևանքները
https://parstoday.ir/hy/news/world-i63148-Թրամփի_արտասահմանյան_ուղևորությունների_և_անհարթ_արտաքին_քաղաքականության_վտանգավոր_հետևանքները
Ամերիկյան «Վաշինգտոն փոսթ» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի արտասահմանյան ուղևորությունները վտանգավոր հետևանքներ են հետևանքներ են ունենալու երկրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 06:45 Asia/Tehran
  • Թրամփի արտասահմանյան ուղևորությունների և «անհարթ» արտաքին քաղաքականության վտանգավոր հետևանքները

Ամերիկյան «Վաշինգտոն փոսթ» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի արտասահմանյան ուղևորությունները վտանգավոր հետևանքներ են հետևանքներ են ունենալու երկրի համար:

Անդրադառնալով Թրամփի արաբական երկրներ կատարած ուղևորությանը և այդ երկրների բռնակալ իշխանավորների նկատմամբ ցուցաբերած հովանավորությանը, իսկ հետո Բրյուսել այցելությանը և ՆԱՏՕ-ին ուղղված քննադատությանը, «Վաշինգտոն փոսթ» օրաթերթը գրել է, որ անցած շաբաթվա ընթացքում Թրամփի վարած բարդ ու անհարթ արտաքին քաղաքականությունն ի ցույց դրեց նրա վարքային հակասությունները»:

Թերթը գրել է, որ արաբ բռնապետերի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բարյացակամություն է դրսևորել, իսկ իսկ ՆԱՏՕ-ի դեմոկրատական դաշնակիցների հետ հանդիպման ժամանակ, խիստ քննադատել է նրանց և հայտնել է, որ  հարձակման ենթարկվելու դեպքում անգամ պատրաստ չէ հովանավորել նրանց:

Օրաթերթում լույս տեսած հոդվածի վերջում նշված է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի նիստում Թրամփի գործելակերպի հետևանքներն այնքան էլ ակնհայտ չեն, սակայն ՆԱՏՕ-ին ուղղված նրա քննադատությունները վնասներ  են պատճառելու: