Մամուլի տեսություն 29-05-2017
«Մովսես Խորենացու» մեդալով պարգևատրվեցին «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիրը և իրանահայ անվանի դիրիժորը:
«Ալիք»
«Մովսես Խորենացու» մեդալով պարգևատրվեցին «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիրը և իրանահայ անվանի դիրիժորը
ՀՀ նախագահի նստավայրում մայիսի 28-ին , տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
Գիտության, կրթության, արվեստի ու մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահը մի խումբ անձանց պարգևատրել է պետական բարձրագույն պարգևներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:
Նույն կապակցությամբ, «Մովսես Խորենացու» մեդալով պարգևատրվեցին «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր ՝Դերենիկ Մելիքյանը ՝ Հայրենիք-Սփյուռք պակերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և իրանահայ անվանի դիրիժոր ՝ Ռազմիկ Օհանյանը ՝ երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար:
«Ռեսալաթ»
Spiegel-ը բացել է Էրդողանի ընտանիքի գաղտնիքները
Spiegel-ը բացահայտել է, որ Էրդողանի ընտանիքը մի նավի առևտրի գործում շահել է 20 մլն, եվրո: Նավը պատկանում է մի ընկերության, որը մեծ պատվերներ էր ընդունում Թուրքիայից: Գործարքի կենտրոնում է ազերի ծագումով թուրք միլիարդատերը, որը համարվում է նաև «Աղդաշ» նավթընկերության գլխավոր բաժնետերը: Գործարքը կնքվել է Էրդողանի մանկության տարիների առևտրական ընկերոջ օգնությամբ :
«Շարղ»
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ կառուցողական բանակցություն սկսել
Ռուսաստանի նախագահի տեղակալի խոսքերով, Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ կառուցողական բանակցություններ վարել: ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի տեղակալն հավաստել է.«Աշխարհը հասել է վտանգավոր մի կետի, որը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության են հանգեցրել: Խնդիրը կարող են կարգավորել փորձագետները : Պետք չէ հուսալ, որ կարգավորվելու են բոլոր խնդիրները, սակայն աստիճանաբար պետք է հեռանալ անդունդի եզրից»:
«ԻՌՆԱ»
New York Times .«Թրափը ցանկանում է առևտրական կապեր հաստատել Իրանի հետ»
«Չնայած Թեհրանի դեմ տածած թշնամանքին, Թրամփը ցանկանում է Իրանի հետ առևտրական կապեր հաստատել: Այդ մասին է վկայում աևտրականներով լեցուն Թրամփի կառավարության կազմը»-գրում է New York Times-ը:
Հոդվածագրի խոսքերով, Թրամփը երբեք չի թաքցրել Իրանի նկատմամբ իր թշնամանքը և արաբական երկրների հետ վերջին հանդիպմանն Իրանին մեկուսացնելու պահանջով է հանդես եկել:Սակայն ի զարմանս բոլորի, Թեհրանը համեստ դիրքորոշում ընդունեց Թրամփի այդ հայտարարության նկատմամբ: Պատճառն էլ պարզ է: Թրամփը թշնամանք է տածում Իրանի նկատմամբ, մյուս կողմից էլ ձգտում է առևտրական կապեր հաստատել Թեհրանի հետ: Թրամփն Իրանին մեկուսացնելու կոչ է արել Ռիադում, որտեղ հյուրընկալվում էր Սալման Աբդոլազիզ թագավորի ՝ այսինքն Իրանի երդվյալ թշնամու տանը: Արաբիայի հետ ԱՄՆ-ը ստորագրել է 110 միլիարդ դոլարի արժողության սպառազինական համաձայնագիր, որը նոր ռեկորդ է համարվում այդ ոլորտում:
tert.am
Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Միջին Արևելքի և երկկողմ համագործակցության հարցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև կնքված համաձայնագրի իրագործման հարցերը, ինչպես նաև Միջին Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը` նշելով, որ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ռոհանին նշել է, որ Թեհրանը ողջունում է համագործակցության ընդլայնումը հարևան երկրների հետ, այդ թվում` և Ռուսաստանի: «Իրանը պատրաստ է զարգացնել երկկողմ տնտեսական և առևտրային, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը Ռուսաստանի հետ», - շեշտել է իրանցի ղեկավարը:
Նրա խոսքով` Թեհրանը ցանկանում է խորացնել համագործակցությունը Մոսկվայի հետ ենթակառուցվածքների և արդյունաբերական ոլորտներում, մասնավորապես էներգետիկ և բանկային հատվածում:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևելու 2015-ին Թեհրանի և ԱՄՆ-ի, Բեռլինի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրի իրագործմանը:
panorama.am
Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել: Եվրանյուզը գրում է, որ հրթիռն ընկել է Կորեական թերակղզու արևելյան ափին, թռիչքի հեռավորությունը մոտ 450 կմ է եղել: Տոկիոն իր անհանգստությունն է հայտնել, որտեղ կարծում են, որ Հյուսիսային Կորեայի կողմից օգտագործվող զենքի տեսակները պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ճապոնիայի առևտրային նավերին և ավիացիային:
Ճապոնիայի վարչապետը հիշեցրել է Տոկիայի և Վաշինգտոնի դիրքորոշումը G7 գագաթաժողովի ժամանակ. «Ինչպես և մենք պայմանավորվել ենք գագաթաժողովին, հյուսիսկորեական խնդիրը միջազգային հանրության առաջնահերթ խնդիրներից պետք է դառնա: Այդ երկրին զսպելու համար մենք պատրաստ են ակտիվորեն գործել Միացյալ Նահանգների հետ»: