Մամուլի տեսություն 30-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i63236-Մամուլի_տեսություն_30_05_2017
Եվրամիության և Թուրքիայի միջև  համաձայնեցված 12-ամսյա ուղեքարտեզի համաձայն , կողմերը հունիսի 13-ին բանակցություններ են անցկացնելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 07:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  30-05-2017

Եվրամիության և Թուրքիայի միջև  համաձայնեցված 12-ամսյա ուղեքարտեզի համաձայն , կողմերը հունիսի 13-ին բանակցություններ են անցկացնելու:

«Շարղ»

ԵՄ-ի և Թուրքիայի ընդհանուր օրակարգը

Ըստ Եվրամիության և Թուրքիայի միջև  համաձայնեցված 12-ամսյա ուղեքարտեզի , կողմերը հունիսի 13-ին բանակցություններ են անցկացնելու՝  իմիգրացիոն ու մաքսային օրենքների արդիականացման առանցքայնությամբ: ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, «Հուրրիեթ» օրաթերթը գրել է .«Թուրքիայի մի պաշտոնյա, ով չի ցանկացել բացահայտել իր անունը, հայտնել է, որ էներգետիկայի ոլորտի բանակցություններն ու նիստերը վերսկսվելու են առաջիկա ամիսներին»:

 

«Իրան»

Հակադարձումներ ՝ «Լացի պատի» մոտ Սիոնիստական ռեժիմի կառավարության նիստի գումարմանը

 

Հակադարձելով  «Լացի պատի» մոտ Սիոնիստական ռեժիմի կառավարության նիստի գումարմանը , ՀԱՄԱՍ-ի խոսնակն ասել է .« Ռեժիմի կառավարության նիստը «Լացի պատի» մոտ գումարելու որոշումը համարվում է վտանգավոր ու սադրիչ քայլ, որն էլ վկայում է Երուսաղեմը հրեականացնելու ուղղությամբ և Ալ-Աղսա մզկիթի դեմ ոտնձգություն կատարելու՝ այդ ռեժիմի ջանքերի մասին»: Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղարը ևս դատապարտելով «Լացի պատի» մոտ կառավարության նիստի գումարումը , նշել է, որ նման քայլերի նպատակն է Երուսաղեմի հրեականացումը և համարվում է միջազգային օրենքների ու համաձայնագրերի բացահայտ խախտում:

 

«Իրան»

Այաթոլլահ Իսա Ղասեմը շարունակում է տնային կալանքի մեջ մնալ
 

Ալե-Խալիֆայի ռեժիմի ընդդիմադիրներից մեկը նշել է, որ Բահրեյնի շիաների հոգևոր առաջնորդ ՝ Այաթոլլահ Իսա Ղասեմը շարունակում է տնային կալանքի մեջ մնալ : Նրա խոսքերով, ընդդիմադիր այդ հոգևորականի բնակավայրը վերածվել է զորակայանի:

ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, Բահրեյնում ընդդիմադիրների առաջնորդներից մեկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը, «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հերքել է լուրերն առ այն, որ ռեժիմը Այաթոլլահ Իսա Ղասեմի հետ պաշտոնապես խոսել է երկրից նրան աքսորելու մասին: Ընդդիմադիրների այդ առաջնորդը նաև նշել է, որ ազգային անվտանգության կառույցն ազատորեն և առանց որևէ խոչընդոտի քաղաքացիների և ակտիվիստների դեմ բռնություն է կիրառում:

 

«Քեյհան»

Պակիստանը հեռանում է Եմենում սաուդական կոալիցիայից

 

Տարածաշրջանում սաուդցիների որդեգրած սխալ քաղաքականության հետևանքով, շշուկներ են տարածվել, որ սաուդական կոալիցիայի հրամանատար ՝ Ռահիլ Շարիֆը հրաժարվել է և չի բացառվում, որ Պակիստանը հեռանալու է կոալիցիայի կազմից: Սաուդական ռեժիմը մշտապես ապավինել է իր նավթային դոլարներին ՝ փորձելով իր համար կեղծ օրինականություն ապահովել: Վերջին տարիներին սաուդական ռեժիմն իր դեմքի վրա կրում է ահաբեկչությանը սատարելու նենգ խարանը, ինչի դեմ ռեժիմը փորձում է պայքարել: 34 արաբա-իսլամական երկրների մասնակցությամբ ահաբեկչության դեմ ռազմական կոալցիայի ձևավորումը ՝ սաուդական ռեժիմի քայլն էր այդ խարանը վերացնելու ուղղությամբ: Կոալիցիան սակայն մնաց թղթի վրա և գործնականում ոչ մի քայլ չկարողացավ անել:

 

«Էթելաաթ»

Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը ողբերգական կլինի.ԱՄՆ պաշտպանության նախարար

 

Ջեյմս Մաթիսը կիրակի օրը «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Հյուսիսային Կորեան սպառնալիք է համարվում տարածաշրջանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի համար և պատերազմ ծագելու դեպքում, այդ երկիրը վտանգավոր կդառնա նաև Չինաստանի ու Ռուսաստանի համար»: «Հյուսիսային Կորեայի հետ բախումն ամենավատ բանը կարող է լինել շատերի համար, քանի որ Փխենյանը մեծ քանակությամբ սպառազինություն ունի»,-հայտարարել է Մաթիսը:

 

 

orer.am

Թրամփն այցելել է Իրաքում և Աֆղանստանում զոհված զինվորների գերեզմանները

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանները: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝  Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելու համար Թրամփը ժամանել է Արլինգտոնի ազգային հուշահամալիր, որը գտնվում է Վաշինգտոնի նույնանուն արվարձանում:

Նշվում է, որ նախագահը հարգանքի տուրք է մատուցել զինվորներին այն բանից հետո, երբ անցել է համար 60 հատված, որտեղ թաղված են 2001 թվականից մինչ օրս զոհված զինվորները:

Զոհված զինվորների ընտանիքները շփվել են Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ՝ շնորհակալություն հայտնելով ժամանելու և այն բանի համար, որ նրանք չեն մոռանում ԱՄՆ-ը պաշտպանողներին:

 

tert.am

Վրաստանում շուտով «Կալաշնիկով» տեսակի զենքը կփոխարինվի ամերիկյան անալոգով

 

Վրաստանի բանակում «Կալաշնիկով» տեսակի հայտնի զենքը շուտով կփոխարինվի ամերիկյան տարբերակով, հաղորդում է Interfax-ը:

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ մարզական ու գնահատման կենտրոնում գտնվող հրաձգարանում վաղը կկայանա ամերիկյան արտադրության «Մ-240» գնդացրի հնարավորությունների ներկայացումը, որին մասնակցելու է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին։

Վաղը կլրանա ՆԱՏՕ-Վրաստան մարզական ու գնահատման կենտրոնի բացման 2-րդ տարին, ինչի առթիվ կկայանա հատուկ միջոցառում: