Մամուլի տեսություն 31-05-2017
https://parstoday.ir/hy/news/world-i63362-Մամուլի_տեսություն_31_05_2017
ԱՄՆ-ում ճամբար է ձևավորվել ՝ Թրամփին հեռացնելու համար
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2017 12:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-05-2017

ԱՄՆ-ում ճամբար է ձևավորվել ՝ Թրամփին հեռացնելու համար

«Ռեսալաթ»

ԱՄՆ-ում ճամբար է ձևավորվել ՝ Թրամփին հեռացնելու համար     

 

ԱՄՆ-ում Թրամփին պաշտոնանկ անելու համար ճամբարի ձևավորումը վկայում է այն մասին, որ այդ երկրի նախագահի ընդդիմադիրները շարունակում են Սպիտակ տնում նրա ներկայության շարունակումը կանխելու ուղղությամբ իրենց ջանքերը: Գնալով աճում է տեղական ինքնակառավարման խորհուրդների և մարմինների թիվը, որոնք Թրամփի դեմ հայց են ներկայացնում: Թեև Կոնգրեսը պատրաստ չէ սկսել Թրամփի դեմ դատավարության գործընթացը, սակայն գնալով ավելի մեծ թվով քաղաքներ են միանում Capitol Hill-ին այդ գործընթացը սկսելու հարցում համոզելու շարժմանը: Այդ կապակցությամբ, Մասաչուսեթսի Բրուկլին քաղաքը տասներորդն է  , որի տեղական ինքնակառավարման մարմինը երեքշաբթի օրը Թրամփի դեմ հայց ներկայացնելու մասին օրինագիծ է ընդունել : Դա համարվում է Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու փորձ ՝ Թրամփի դեմ պաշտոնական հետաքննություն սկսելու համար, որն ի վերջո հանգեցնելու է Թրամփի պաշտոնանկմանը: Ամենամեծ թվով ընդդիմադիրներ կան Կալիֆորնիայում :

 

«Շարղ»

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցում բանակցել ԱՄՆ-ի հետ

 

Ամերիկյան օրաթերթերը վերջերս հաղորդել էին , որ ԱՄՆ նախագահը ցանկանում է վերսկսել Ուկրաինայի խաղաղության գործընթացը՝ որպես Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորմանն ուղղված քայլ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովը հայտարարել է .«Մենք դեմ չենք Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ԱՄՆ նոր կառավարության հետ երկխոսությանը: Պատրաստ ենք կայուն բանակցություններ վարել ՝ առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ»:

 

«Իրան»

Բրիտանիայի MI6 գործակալությունը պատրաստ է համագործակցել Սիրիայի անվտանգության կազմակերպության հետ

 

Մանչեսթերում վերջին ահաբեկչական հարձակման մասին ստույգ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով, Բրիտանիայի MI6 գործակալությունը պատրաստ է կապ հստատել Սիրիայի անվտանգության կազմակերպության հետ: Բրիտանական գործակալությունը մտադիր է ինֆորմացիա քաղել ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի հետ կապի մեջ կասկածյալների մասին: Բրիտանիայի կասկածյալ ահաբեկիչը Սալման Ալ-Օբեյդին է : Դեռ պարզ չէ, որ նա ԻԼԻՊ-ի անդամ է եղել : Որոշ վարկածների համաձայն, պայթյունից առաջ նա Սիրիայում է եղել, այլ ոչ թե ՝ Լիբիայում:  

 

«Ջոմհուրի էսլամի»

22 միջազգային կազմակերպություններ ԱԽ-ից պահանջել են վերջ դնել Եմենում մարդկային աղետին

 

22 հասարակական կազմակերպություններ Ժնևում ԱԽ-ին նամակ հղելով, խորհրդից պահանջել են Եմենում հրադադար հաստատել: Դա այն դեպքում, երբ սաուդցիները շարունակում են Եմենի ժողովրդի դեմ իրենց անմարդկային քայլերը:

Նամակը ստորագրած կազմակերպություններն ԱԽ-ից պահանջել են հաշվի առնել Եմենում տեղի ունեցող ճգնաժամերը  և ստեղծված ծանր իրավիճակը : Հիշյալ կազմակերպությունները շեշտել են, որ խոլերայի նման մահաբեր հիվանդության համաճարակը , Եմենում հանգեցրել է մարդկային աղետի: Եմենի 22 նահանգներից 18-ում խոլերայի ավելի քան 40 հազար դեպք է գրանցվել : Խոլերայի պատճառով, զոհվել է 400 հոգի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ, առաջիկա կիսամյակում ևս 300 հազար եմենցի վարակվելու է այդ հիվանդությամբ:

 

 

 

araratnews.am

Գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք անհնար է

 

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք ռազմաբազա այցելելությունը  հնարավոր չէ:

Ինջիրլիքում գտնվում է Գերմանիայի 250 հոգանոց զորախումբը, որին պարբերաբար այցելում են գերմանացի պատգամավորները: Սակայն թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության պատճառով Թուրքիան հրաժարվում է Գերմանիային իր զինվորականներին տեսակցելու թույլտվություն տրամադրել:

Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն իր հայտարարությունը բացատրել է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքով:

«Խնդիրներ կան Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքում: Նկատել ենք, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի դեմ յուրաքանչյուր նախաձեռնություն: Նման պայմաններում հնարավոր չէ, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացենք գերմանացի խորհրդարանականների առջև»:

Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի նախատեսվում է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելի այցը Թուրքիա: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ գերմանացի գործընկերոջ հետ կքննարկվեն երկու երկրների միջև առաջացած խնդիրները և, եթե գերմանական կողմը դրական քայլեր անի, Թուրքիան կվերանայի Ինջիրլիքի հարցում իր դիրքորոշումը:

 

Աղբյուր` Ermenihaber.am

 

 

«Ալիք»

Ռուսական նավերը «Կալիբր» հրթիռներով հարվածներ են հասցրել Պալմիրայի շրջանում ԻՊ-ի օբյեկտներին

 

«Ծովակալ Էսսեն» արագընթաց հածանավը և «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարվածի թիրախ են դարձել Պալմիրայի արևելքում գտնվող թաքստոցները, որտեղ կենտրոնացված են եղել ծանր տեխնիկա և Ռաքքայից ահաբեկիչների բերած գրոհայիններ:

Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի արևելյան մասի ավազանից, բոլոր չորս հրթիռները բարեհաջող խոցել են թիրախները: Ընդ որում՝ «Կրասնոդար»-ն արձակել է հրթիռները ջրի տակից:Հաղորդել է tert.am-ը:

ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ ժամանակին տեղեկացրել են հարվածի մասին ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի հրամանատարություններին:

Վերջին անգամ ռուսական նավերը «Կալիբր»-ներով հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ անցած տարվա նոյեմբերին: Այդ ժամանակ Իդլիբ և Հոմս շրջաննեորւմ գրոհայիններին ուղղված հարվածներն իրականացրել է «Ծովակալ Գրիգորովիչ» հածանավը: