Մամուլի տեսություն 02-06-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գոիտերեշի մամուլի քարտուղարը հայտարարել է , որ գլխավոր քարտուղարը հույս ուներ, որ ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցություն կլինի կայուն ապագայի ստեղծման համար:
«Ալիք»
Միջազգային հանրությունն արձագանքել է փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի որոշմանը
Միջազգային հանրությունն անմիջապես արձագանքել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշմանը: Տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գոիտերեշի մամուլի քարտուղարը հայտարարել է , որ գլխավոր քարտուղարը հույս ուներ, որ ԱՄՆ-ի կառավարության հետ համագործակցություն կլինի կայուն ապագայի ստեղծման համար, սակայն կլիմային փոփոխության փարիզյան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն իսկական հիասթափություն է :
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այնուամենայնիվ վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահն ու ձեռնարակությունները մյուս պետությունների հետ կաշխատեն ցածրածխածնային տնտեսական աճի ուղղությամբ, ստեղծելով 21-րդ դարի որակյալ աշխատատեղեր ու բարգավաճման շուկաներ:
Իսկ ԵՄ-ը հայտարարել է, որ խորապես ցավում է փարիզյան համաձայնագրից դուրս գալու ՝ ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ: «ԵՄ-ը ցավում է, որ Վաշինգտոնը միակողմանի որոշում է կայացրել փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին: ԵՄ-ն ամրապնդելու է իր գործընկերային հարաբերություններ ու փնտրելու է նոր միություններ ՝ աշխարհի ամենահզոր տնտեսություններից սկսած մինչև ամենափոքր կղզի պետություններ».նշում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
«Ռեսալաթ»
ՆԱՏՕ-ի անդամները դժգոհ են Թրամփից
ՆԱՏՕ-ի անդամները շարունակում են դժգոհ մնակ Թրամփից: Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ի նկատմաբ Թրամփն ընդունել է բացասական դիրքորոշում: ՆԱՏՕ-ի և Թրամփի միջև առկա տարաձայնության գլխավոր խնդիրը ՝ դաշինքի ռազմական բյուջեի ապահովման հարցն է: Բրյուսել կատարած այցի ժամանակ, Թրամփը կրկին անգամ պնդել է իր ասածը, ինչի պատճառով էլ ամերիկյան լրատվամիջոցները նախագահի այցն ապարդյուն են որակել:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը հնացած կառույց էր անվանել ՆԱՏՕ-ին : Այն ժամանակ, քչերն էին կարող ենթադրել, որ Թրամփը հաղթելու է Քլինթոնին : Այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկրների մտահոգում է Թրամփի բացասակն կողմնորոշումը: Թրամփը նաև հայտարարել է, որ դաշինքի մյուս անդամներն ավելի մեծ գումարներ պետք է հատկացնեն ռազմական բյուջեն ապահովելու համար:
«Ղոդս»
Սաուդցիներւ ոտնահետքերը ՝ Բրիտանիայում ահաբեկիչներին ֆինանսավորման գործում
Բրիտանական լրատվամիջոցնեը հաղորդել են, որ այդ երկրում ահաբեկիչներին ֆինանսավորման հարցում գտել են սուդցիների ոտնահետքերը: Բրիտանական մամուլը գրել է, որ կառավարության կողմից իրականացվող հետաքննություններից հետո պարզվել է, որ Բրիտանիայում զինյալ խմբերին ցուցաբերված ֆինանսական աջակցությունը կարող է ընդմիջտ գաղտնի մնա ՝ արդյունքների բնույթի պատճառով:
Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Դեյվիդ Քամերոնը փորձում էր դեմոկրատ լեյբորիստ ընդդմադիրներին համոզել ՝ համաձայնել 2015 թվականին Սիրիայում զինյալների դիրքերի վրա Բրիտանիայի ավիահարձակումների հարցում : Հետաքննությունն իրականացվել էր այդ նպատակով:
Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը մերժել է հետաքննության արդյունքների հրապարակումը ՝ դրանց «չափազանց կարևոր» բնույթի համար: Ենթադրաբար սաուդցիների մասին այս տեղ տեղեկություններ կան, որոնք բրիտանացիների դաշնակիցն է:
«Իրան»
ԱՄՆ-ին փոխարինելու են մյուս երկրները
ՄԱԿ-ին ցուցաբերվող օգնությունները կրճատելու մասին հայտարարվելուց հետո, կազմակերպության գլխավոր քարտուղարն ԱՄՆ կառավարությանը խրախուսել է բարձրացնել արտաքին դիվանագիտությանը հատկացվող բյուջեն ՝ Վաշինգտոնին նախազգուշացրելով, որ համաշխարհաին մասշտաբով առաջատարի դերից հրաժարվելու դեպքում , մյուս երկրներն են փոխարինելու նրան:
ԱՄՆ Կոնգրեսի և Վաշինգտոնի կառավարության հետ բանակցություններում փորձել ենք նրանց համոզել, որ արտաքին քաղաքականության ու զարգացմանը խթանող ծրագրերին բյուջեի հատկացումը բխում է նաև ԱՄՆ-ի ժողովրդի շահերից..ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարել է , փարիզյան կլիմայական փոփոխությունների համաձայնագրից դուրս գալու մասին: ԱՄՆ նախագահն առաջարել է երկրի արտաքին քաղաքականության ու դիվանագիտական բյուջեն կրճատել մեկ երրորդ չափով , որը կազմում է շուրջ 19 միլիարդ դոլար:
panorama.am
Իրանական թռչնաբուծական ընկերությունը Հայաստանում գործունեություն է ուզում սկսել
Իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ, -այս մասին այսօր գյուղատնտեսության նախարարությունում նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ հանդիպմանը նշել է ընկերության հիմնադիր տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆին:
«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության կազմակերպման ուղղությամբ», - ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշել է փոխնախարարը:
Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը:
armedia.am
Վենեսուելայում բողոքի ակցիաների ֆոնին նախագահը հայտարարել է նոր օրենսդիր մարմին ստեղծելու մտադրության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Սահմանադրական համաժողով ստեղծելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Ենթադրվում է, որ այն կփոխարինի ներկայիս ազգային խորհրդարանին և կունենա սահմանադրությունը փոխելու լիազորություն, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանը, որում մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, Մադուրոյին կոչ էր արդել հրաժարական տալ: Արդյունքում ապրիլի 1-ից երկում զանգվածային բողոքի ակցիաները չեն դադարում: Փողոցային բախումների արդյունքում արդեն 60 մարդ է զոհվել: