Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ գերմանացիներ
https://parstoday.ir/hy/news/world-i63534-Թուրքիայում_ձերբակալվել_են_տասնյակ_գերմանացիներ
Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է 44 գերմանացիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2017 14:40 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ գերմանացիներ

Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է 44 գերմանացիների:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներին ազատ չի արձակելու, քանի դեռ այդ երկիրը  Բեռլինում ապաստանած թուրք սպաներին չի հանձնել Անկարային: 

Գերմանիայի Բունդեսթագի Կանաչներ կուսակցության թուրք պատգամավոր Օզքան Մոթոլուն մտահոգություն է հայնել Թուրքիայում մեծ թվով գերմանացիների ձերբակալության կապակցությամբ և  կոչ է արել Գերմանիայի կառավարությանը այդ ուղղությամբ  քայլեր ձեռնարկել: 

Գերմանիայի ներքին գործերի նախարարության հաղորդման համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, տասնյակ զինվորականներ, դիվանագետներ, փաստաբաններ և պետական պաշտոնյաներ և նրանց ընտանիքների անդամները ապաստանության դիմում են ներկայացրել Գերմանիայի կառավարությանը: 

Թուրքիան պահանջում է, որպեսզի  Գերմանիան հեղաշրջման մեջ մեղադրվող կասկածյալներին արտահանձնի Անկարային: