Մամուլի տեսություն 03-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i63588-Մամուլի_տեսություն_03_06_2017
ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույց.՝«Իրանը հավատարիմ է իր ստանձած պարտավորություններին»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 10:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  03-06-2017

ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույց.՝«Իրանը հավատարիմ է իր ստանձած պարտավորություններին»

«Ալիք»

ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույց.՝«Իրանը հավատարիմ է իր ստանձած պարտավորություններին»

 

Իրանը հավատարիմ է Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձած իր պարտավորություններին : Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, այդ մասին ասված է Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած հերթական զեկույցում:

Զեկույցում մասնավորապես նշված է, որ թեև Իրանի ծանր ջրի պաշարների ծավալը մոտեցել է պայմանագրով սահմանված եզրագծին, սակայն, այն, դեռևս գտնվում է ույլատրելի սահմանում: Ըստ զեկույցի, ներկա պահին, Իրանի ծանր ջրի պաշարների ծավալը կազմում է 128.2 տոննա, իսկ թույլատրելի սահմանը 130 տոննա է:

Զեկույցում նաև նշված է, որ ցածր խտայնությամբ Իրանի հարստացված ուրանի պաշարների ծավալը կազմում է 79.8 կգ., իսկ հարստացման խտայնությունը չի գերազանցում 3.67 տոկոսը:

Միջուկային գործարքը նախատեսում է, որ Իրանը կարող է ունենալ մինչև հինգ տոկոս խտայնությամբ 202.8 կգ. հարստացված ուրանի պաշարներ:

 

«Շարղ»

ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում տիրող իրավիճակի կապակցությամբ

 

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգող Ստեֆան Օբրեյնն ասել է.«Եմենը հայտնվել է հասարակական, տնտեսական ու ենթակառուցվածքային ամբողջական ոչնչացման վտանգի առջև»: ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելությում, Ստեֆան Օբրեյնն ավելացրել է .«Եմենն անհապաղ օգնության կարիք ունի: Եմենը հայտնվել է մարդկային աղետի առջև : Յոթ միլիոն հոգի սովի են մատնվելու: Երկրում խոլերայի համաճարակ է սկսվել: Հիվանդության բռնկման հետևանքով առ այսօր զոհվել է ավելի քան 500 հոգի: Կանախատեսվում է խոլերայով վարակվածների թիվն առաջիկա կիսամյակում ավելանալու է ևս 150 հազարով»:

ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգողի ասածով, Եմենի ժողովրդի տառապանքը հետևանքն է համաշխարհային ուժերի անգործունեության և բախվող կողմերի ագրեսիվության: Եմենի բնակչությանը սպառնում է մահվան վտանգն, իսկ միջազգային հանրությունը դիտորդի դերում է: Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ բախվող կողմերից ոչ մեկը չի պատրաստվում հաշտություն կնքել : Հաշտության հասնելու համար անհրաժեշտ են զիջումներ, որոնց մասին ներկա պայմաններում խոսելն անհնար է:

 

 

«Ջամե ջամ»

Կոնգրես-Թրամփ առճակատումը ՝ նախագահի փեսայի հարցում

 

Սպիտակ տան ավագ խորհրդականին նամակ հղելով, ԱՄՆ Կոնգրեսականները պահանջել են նախագահի փեսային զրկել գաղտնի ինֆորմացիային հասանելիությունից:  

52 կոնգրեսականներ նամակ են հղել Դոնալդ Մաք Գանին ՝ նրանից պահանջելով արգելափակել դասակարգված ու գաղտնի ինֆորմացիային նախագահ դոնալդ Թրամփի փեսա ՝ Ջարեդ Քուշների հասանելիությունը: Նամակում նշված է, որ վերջերս Ռուսաստանի պետայրերի և Քուշների միջև կապերի առկայության մասին լուրեր են տարածվել, որոնք Սպիտակ տան պետայրերի անկողծության ու թափանցիկության կապակցությամբ մտահոգության տեղիք են տվել:  կոնգրեսականները նամակում նշել են.«Մենք պետք է ընդհանուր հայտարարի գանք ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցում: մեզ համար անընդունել է այն փաստը, որ Սպիտակ տան ավագ պետայրերըգաղտնի ենպահում Ռուսաստանի կամ այլ երկրների պետայրերի հետ անցյալի կապերի մասին տեղեկությունները»:

 

«Ղոդս»

Ճապոնիայի ՊՆ .«Տոկիոն կողմ է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի բոլոր տարբերակներին»

 

Ասիայի անվտանգության կոնֆերանսում ունեցած ելույթում, ճապոնիայի պաշտպանության նախարարը խոսել է ԱՄՆ-ի հետ  հարաբերություններն ամրացնելու մասին, հայտարարելով, որ իր երկիրը կողմ է Փխոնյանին սանձելու համար վաշինգտոնի ներկայացրած բոլոր տարբերակներին:

Տարբեր երկրների 500 պաշտպանության նախարարների ու դիվանագետների մասնակցությամբ կայացած կոնֆերանսում, Ճապոնիայի պաշտպանության նախարար Թոմոմի Ինադան նշել է.«Ճապոնիան ձգտում է Վաշինգտոնի հետ իր դաշնակցության խորացմանը ՝ տարածաշրջանի անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով»:

Ճապոնիայի ռազմաօդային ու ռազմածովային ուժերն ամերիկյան ավիակրի նավերի հետ համատեղ զորավարժություն են սկսել: ՄԱԿ-ի ԱԽ-ը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցները:

 

 

 

aysor.am

Շուլցը Թրամփին անվանել է ԱՄՆ-ի՝ «ամենից ոչ ամերիկացի» նախագահ

 

Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ի՝ «ամենից ոչ ամերիկացի» նախագահըփոխանցում է RIA Novosti –ն:

Թրամփը դավաճանում է ամեն բան, ինչ ԱՄՆ-ը վեհացրել է՝ հանդուրժողականությունը, ժողովրդավարական ինստիտուտները, անձի նկատմամբ հարգանքը։ Այդ առումով Թրամփն ամենից ոչ ամերիկացի նախագահն է, ինչպիսիք չեն եղել արդեն տևական ժամանակ»,-ասել է Շուլցը Spiegel շաբաթաթերթի հետ հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Թրամփի քաղաքականության կենտրոնում «տաբուների թիրախավորված խախտումն է», ինչը կապում է նրան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ «Սակայն չի կարելի մոռանալ՝ Թրամփն Ամերիկան չէ», - ընդգծել է Շուլցը

Մեկանաբանելով կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը՝ Շուլցը նշել է, որ այդպիսով ամերիկացի առաջնորդը ցանկանում է նվազեցնել արտադրական ծախսերն ու բնապահպանական չափորոշիչներն ամերիկյան արտադրանքների համար։

«Դա շատ պարզ, սակայն անհեռատես հաշվարկ է։ Այն չի աշխատի, քանի որ Թրամփը բաց է թողել ամերիկյան արդյունաբերությունն արդիականացնելու այդքան մեծ հնարավորությունը», - հավելել է Շուլցը։

 

 

araratnews.am

Թուրքիայով Հունաստան և Իտալիա գազ կմատակարարվի

 

Ռուսական «Գազպրոմ» ընկերությանը և իտալական «Էդիսոն» ու հունական «ԴԵՊԱ» էներգետիկ ընկերությունների միջև ռուսական գազը Թուրքիաի տարածքով Հունաստան և Իտալիա մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել:

Ըստ թուրքական Haberler.com լրատվական կայքի` պայմանագիրը ստորագրվել է Սանկ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:

Նշվում է, որ պայմանագրի համաձայն գազը դեպի Եվրոպա մատակարարելու նպատակով կօգտագործվեն «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում կառուցվող 2-րդ խողովակաշարը, «Թուրքիա-Հունաստան-Իտալիա» և Եվրոպայի «Պոսեյդոն» խողովակաշարերը:

 

Աղբյուր՝ Ermenihaber.am