Դանիայում չեղարկվել է կրոնների դեմ ուղղված անարգանքի արգելման մասին օրենքը
(last modified Sat, 03 Jun 2017 13:47:59 GMT )
Հունիս 03, 2017 18:17 Asia/Tehran
  • Դանիայում չեղարկվել է կրոնների դեմ ուղղված անարգանքի  արգելման մասին օրենքը

Դանիայի օրենսդիրները չեղյալ են հայտարարել այդ երկրում կրոնների դեմ ուղղված անարգանքի արգելման մասին 150-ամյա օրենքը:

Ռուսական  RT կայքը հաղորդել է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորները ուրբաթ օրը չեղարկել են այդ երկրի Սահմանադրության 140-րդ հոդվածը, որի համաձայն այն անձը, ով հրապարակավ փորձեր անարգել մի կրոնի հետևորդների սրբությունները և սկզբունքները, դատապարտվում էր չորս ամսվա ազատազրկման կամ տուգանքի:

Չեղյալ հայտարարված օրենքի համաձայն՝ սուրբ գիրքը այրելու նման քայլերի համար քրեական հետապնդում էր հարուցվում:

Դանիայի իշխանությունները, չնայած այդ նոր չեղարկված օրենքի առկայության, բազմիցս իրենց աչքերը փակել են Ղուրանի, իսլամի մեծ մարգարեի և մուսուլմանների այլ սրբությունների դեմ ուղղված անարգանքների վրա: