Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը օրինակ են ամբողջ աշխարհի համար. Թրամփ
https://parstoday.ir/hy/news/world-i63634-Վրաստանի_անկախությունն_ու_ժողովրդավարությունը_օրինակ_են_ամբողջ_աշխարհի_համար._Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլիին եւ Վրաստանի բնակիչներին շնորհավորել է երկրի անկախության օրվա կապակցությամբ։ Թրամփի շնորհավորական ուղերձը հրապարակել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 18:29 Asia/Tehran
  • Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը օրինակ են ամբողջ աշխարհի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլիին եւ Վրաստանի բնակիչներին շնորհավորել է երկրի անկախության օրվա կապակցությամբ։ Թրամփի շնորհավորական ուղերձը հրապարակել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Դրանում Թրամփը վստահություն է հայտնել, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերությունն ապագայում ավելի կամրապնդվի

«Վրաստանին ու ԱՄՆ-ին կապում է հուսալի եւ ակտիվ գործընկերությունը, որի մասին մենք խոսել ենք Վաշինգտոն ձեր այցի ժամանակ, եւ այդ գործընկերությանը, իմ խորապես համոզմամբ, ապագայում ավելի կամրապնդվի»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում։

Թրամփը երախտագիտություն է հայտնել Վրաստանին միջազգային անվտնագության ապահովման հարցում ներդրման համար, որը պետությունը կատարում է  խաղաղապահական առաքելություններին մասնակցության միջոցով։

Նա նշում է, որ Վրաստանը «հաստատակամորեն եւ գիտակացաբար բռնել է սեփական ապագան որոշելու ուղին»՝ չնայած տարածաշրջանում անվտանգության խնդիրներին եւ «արտաքին ուժերի ճնշմանը»։

Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն նաեւ այսուհետ կաջակցի Վրաստանին, որի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը։

News.am