Մամուլի տեսություն 05-06-2017
Մեծարգո առաջնորդի ելույթն արձագանք է գտել գերմանական լրատվամիջոցներում
«Ղոդս»
Մեծարգո առաջնորդի ելույթն արձագանք է գտել գերմանական լրատվամիջոցներում
Գերմանական լրատվամիջոցներն հաղորդել են լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահված 28-րդ տարելիցի արարողակարգին, հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ելույթի մասին ՝ առանձնապես անդրադառնալով Արևմուտքի հակաահաբեկչական պայքարին ուղղված նրա քննադատություններին:
Իմամ Խոմեյնիի դամբարանում ունեցած ելույթի մասին: «Դի սայթ» պարբերականը գրել է.«Իսլամական հեղափոխության առաջնորդը խոսել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Արևմուտքի ռազմավարության ձախողման մասին: Իսլամական հեղափոխության առաջնորդը Լոնդոնի ահաբեկչական հարձակումներից հետո, Արևմուտքին է ճանաչել ԻԼԻՊ-ի ահաբեկչության տարածման մեղավորը: Նա Արևմուտքին քննադատել է ՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում պարտվելու համար»:
Գերմանական պարբերականը նաև անդրադարձել է գերապատիվ առաջնորդի ելույթի այն բաժնին, որտեղ ասել էր ՝ արևմտյան ուժերի վառած կրակում, վառվում են հենց իրենք:
«Դի սայթ» պարբերականը նաև նշել է , որ Իրանը ցավակցել է Լոնդոնի ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին ՝ դատապարտելով հարձակումները:
«Իրան»
Ճապոնիայում վերացել է 200-ամյա ավանդույթը
Ճապոնիայի համայնքների պալատն ընդունել է այդ երկրի 83-ամյա կայսեր ՝ Աքի Հիթոյի վաղաժամ հրաժարականի մասին օրինագիծը: Դա այն դեպքում, երբ վերջին երկու դարերի ընթացքում, Ճապոնիայում նման դեպք տեղի չի ունեցել և ոչ մի կայսր ինքնակամ հրաժարական չի ներկայացրել: Անցյալ տարի Ճապոնիայի կայսրը հայտարարեց, որ ծերության պատճառով, այլևս անկարող է շարունակել իր գործունեությունը է կայսեր պաշտոնում:
Հունիսի 19-ից 21-ը կայանալիք «Ամերիկյան երկրների կազմակերպության» գլխավոր ասամբլեայում, Վենեսուելան պաշտոնապես հայտարարելու է կազմակերպությունից իր դուրս գալու մասին:Վենեսուելայի նախագահ ՝ Նիկոլաս մադուրոն ևս խոստացել է, որ հանրաքվե է անցկացնելու ՝ երկրում Սահմանադրության բարեփոխումների շուրջ:
Ամանում Սիոնիստական ռեժիմի դեսպանատուն նոտա հղելով, Հորդանանի ԱԳ նախարարությունը բողոքել է սիոնիստ ոստիկանության օգնությամբ Ալ-Աղսա մզկիթի վրա ծայրահեղական հրեաների զանգվածային մուտքի դեմ: Հորդանանի ԱԳ նախարարությունը Թելավիվից պահանջել է անհապաղ կանխել նման սադրիչ քայլերն ու ոտնձգությունները:
«Համշահրի»
ԱՄՆ-ի պետքարտուղարը և պաշտպանության նախարարը Ավստրալիա են մեկնել
Ավստրալիայի և ԱՄՆ-ի նախարարական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով, ԱՄՆ-ի պետքարտուղարը և պաշտպանության նախարարը Ավստրալիա են մեկնել:
Ռեքս Թիլերսոնը և Ջեյմզ Մաթիսը մասնակցելու են «Ասմին»-ի կոմիտեի խորհրդաժողովին: «Ասմին»-ի կոմիտեն ստեղծվել է երեք տասնամյակ առաջ ՝ ԱՄՆ-ի և Ավստրալիայի երկկողմ պաշտպանական ու ռազմավարական կարևորագույն հարցերը քննարկելու նպատակով:
Երկու երկրի արտքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հունիսի 5-ին մտքերի փոխանակում են կատարել Խաղաղ օվկիանոսի ասիական շրջանի գլխավոր խնդիրների շուրջ:
«Ալիք»
Սկանդալ արաբական աշխարհում, արաբական չորս երկիր խզել է հարաբերությունները Կատարի հետ
Արաբական աշխարհի քաղաքական կյանքը ցնցված է դիվանագիտական սկանդալից:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսն ու Արաբական միացյալ Էմիրությունները խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները կատարի հետ և փակել են իրենց ցամաքային, օդային ու ծովային տարածքներն այդ երկրի վրա:
Պատճառն ՝ ընստ նրանց ՝ Դոհայի կողմից ահաբեկչական խմբավորումներին հովանավորումն ու տարածաշրջանն ապակայունացնելու փորձերն են:
Արաբական աշխարհում տարաձայնություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հրապարակեցին Կատարի էմիրի խոսքերը, որոնք ուրվագծում էին այդ երկրի արտաքին քաղաքականության ընդհանուր գծերը, որոնք կտրուկ հակասում էին Պարսից ծոցի համագործակցության խորհրդի որդեգրած տարածաշրջանային քաղաքականության հետ:
«Ալիք»
Ն Վ առաջնորդ.«Եթե ժողովուրդը քվեարկում է համակարգի շրջանակներում, դա նշանակում է, որ վստահում ու հավատում է համակարգին և հաստատում է այն»
Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ ՝ Իմամ խոմեյնիի մահվան 28-րդ տարելիցի կապակցությամբ, հունիսի 4-ին հատուկ միջոցառում է տեղի ունեցել Լուսահոգի Իմամի դամբարանում, որի ընթացքում ելույթ է ունեցել Ն Վ առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին:
Իր ելույթում, Ն Վ առաջնորդն անդրադարձել է հանգուցյալ Իմամ Խոմեյնիի գաղափարներին, նրա թողած ավանդին և օրվա քաղաքական հարցերին:
Իր ելույթի վերջում, մեծահարգ առաջնորդն ասել է.«Թշնամու լկտիությունն այն մակարդակի է հասել, որ ԱՄՆ-ի նախագահը ցեղախմբային, հետամնաց մի համակարգում, այդ համակարգի ցեղապետի հետ պարում է սուսերով պար և հարցականի տակ է տանում Իրանի 40 միլիոնանոց ընտրությունները: 2.5 տարի է, ինչ անընդհատ ռմբակոծում են Եմենը: Այն էլ ոչ թե Եմենի ռազմական կենտրոններն, այլ ՝ քաղաքաիական օբյեկտները, մարդկան տները: Սպանում են անմեղ , խաղաղ քաղաքացիներին և բարձրաձայնում են ժողովրդավարության մասին ու այդ պատրվակով պատժամիջոցներ են կիրառում Իրանի դեմ: Սա լկտիության գագաթնակետն է»:
tert.am
Մալդիվյան կղզիները միացել է երկրներին, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ
Մալդիվյան կղզիները միացել է երկրներին, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ «Ալ Արաբիա»-ին հղումով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի իշխանությունները միացել են Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Բահրեյնին՝ Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզելու հարցում: Բացի այդ, երկրի կառավարությունն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Քաթարի մասնակցությունը Եմենում անցկացվող ռազմական գործողությանը դադարեցնելու վերաբերյալ որոշմանը:
Sky News-ն էլ հավելել էր, որ Լիբիայի անցումային կառավարությունը ևս խզել է դիվանագիտական կապերը Քաթարի հետ:
«Քաթարը 2012թ. ի վեր «Մուսուլման եղբայրներ» շարժման լիբիական մասնաճյուղի և այլ իսլամիստական խմբավորումների զենքի մատակարարման հիմնական աղբյուրն է ու վտանգ է ներկայացնում արաբական աշխարհի ազգային անվտանգությանը»,-հայտարարել է Լիբիայի անցումային կառավարության արտգործնախարար Մուհամեդ ալ Դայիրին:
Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, մեկնաբանելով դիվանագիտական ճգնաժամը, արաբական աշխարհի պետություններին միասնության կոչ է արել:
aysor.am
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար. Եվրահանձնաժողովը մեզ բաց սահմաններ է պարտադրում, բայց մենք չենք ընդունի փախստականների
Արևմտյան Եվրոպայում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչությունները փաստ են, ոչ թե առանձին միջադեպեր: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Մարիուշ Բլաշչակը, փոխանցում է ТАСС-ը:
Բազմամշակույթայնացման և քաղաքական կոռեկտության փորձերը դառը պտուղներ բերեցին, հավելել է նա:
Ըստ նրա՝ Արևմտյան Եվրոպան ինքնության ճգնաժամ է ապրում, հեռացել է քաղաքակրթության արմատներից, իսկ դա նշանակում է՝ քրիստոնեությունից: Եվ այն, ինչ փորձում է Եվրահանձնաժողովը պարտադրել, այդ թվում՝ Լեհաստանին, անթույլատրելի է: Դա կարող է հանգեցնել նույնպիսի լուրջ իրադարձությունների: Լեհ պաշտոնյան հավելել է, որ երկրում ընտրությունների արդյունքում, բարեբախտաբար, իշխանությունը փոխվեց:
«Մենք ամրացնում ենք ներքին սահմանները եւ օգնում ենք ԵՄ-ից մեր գործընկերներին: Մենք հրաժարվեցինք սահմանների բացման ողբերգական որոշումից», - հավելել է նա: