Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի անդամ դարձավ
Մոնտենեգրոն երկուշաբթի օրը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ :
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոնտենեգրոյի ԱԳ նախարար Սերջան Դարմանովիչը տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարության վայրում կայացած հանդիսության ժամանակ արձանագրեց ՆԱՏՕ-ի անդամակցության համար Մոնտենեգրոյի պաշտոնական դիմումը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն տարածելով դատապարտել էր ՆԱՏՕ-ին միանալու Մոնտենեգրոյի ջանքերը:
ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունն ավելի կընդլայնի Բալկանյան տարածաշրջանում այդ կազմակերպության ռազմական ներկայությունը:
Մոսկվան բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման և այդ կազմակերպության ուժերի իր սահմանների մերձակայքում տեղակայվելու կապակցությամբ և հայտարարել է, որ դրան պատասխանելու է համարժեք քայլով: