Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի անդամ դարձավ
https://parstoday.ir/hy/news/world-i63812-Մոնտենեգրոն_ՆԱՏՕ_ի_անդամ_դարձավ
Մոնտենեգրոն երկուշաբթի օրը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 03:12 Asia/Tehran
  • Մոնտենեգրոն ՆԱՏՕ-ի անդամ դարձավ

Մոնտենեգրոն երկուշաբթի օրը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ :

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոնտենեգրոյի ԱԳ նախարար Սերջան Դարմանովիչը տեղական ժամանակով երկուշաբթի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարության վայրում կայացած հանդիսության ժամանակ արձանագրեց ՆԱՏՕ-ի անդամակցության համար Մոնտենեգրոյի պաշտոնական դիմումը:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն տարածելով դատապարտել էր ՆԱՏՕ-ին միանալու Մոնտենեգրոյի ջանքերը:

ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունն ավելի կընդլայնի Բալկանյան տարածաշրջանում այդ կազմակերպության ռազմական ներկայությունը:

Մոսկվան բազմիցս զգուշացրել է ՆԱՏՕ-ի ընդլայնման և այդ կազմակերպության ուժերի իր սահմանների մերձակայքում տեղակայվելու կապակցությամբ և հայտարարել է, որ դրան պատասխանելու է համարժեք քայլով: