Մամուլի տեսություն 09-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i64162-Մամուլի_տեսություն_09_06_2017
Ձեռք-ձեռքի տանք պաշտպանենք Իրանն ՝ ահաբեկիչներից
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2017 12:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-06-2017

Ձեռք-ձեռքի տանք պաշտպանենք Իրանն ՝ ահաբեկիչներից

Մամուլի լուրերի և վերլուծությունների սյունակները հիմնականում զբաղեցրել էին չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի մասին տեղեկատվություններով:

 

«Շարղ»
Պաշտպանելու ենք ժողովրդի տունը

«Արման»

ԻԼԻՊ-ի հանդգնությունը ՝ Թեհրանում

«Աֆթաբ»
Սև չորեքշաբթի

«Էբթեքար»

Կեսօրյա միջադեպ ՝ ժողովրդի տանը

«Էըթեմադ»
Մենք բոլորս միասին ենք

«Իրան»

Մտահոգության ու միասնության օր

«Բահար»

Ձեռք-ձեռքի տանք  պաշտպանենք Իրանն ՝ ահաբեկիչներից

«Խորասան»
Իրանն ահաբեկչության դեմ

«Շահրվանդ»

Միաձայն կանգնած ենք կողք-կողքի

 

«Ալիք»

Ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական հարձակումների հետ առնչություն ունեցող ահաբեկիչներ

 

Իրանի հատուկ ծառայության ուժերը ձերբակալել են հունիսի 7-ին Թեհրանի ահաբեկչական հարձակումների հետ առնչություն ունեցող ահաբեկիչների: Այս մասին տեղեկացնում է Իրանի անվտանգության նախարարությունը:

Նախարարության հաղորդագրության մեջ նշվեծ է, որ նախարարության աշխատակիցներն իսլամական հեղափոխության պահակազորի և իրավապահ ուժերի համագործակցությամբ հաջողել են հայտնաբերել և ձերբակելել հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ առնչություն ունեցող մի քանի ահաբեկիչների:

Նրանց թաքստոցում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք , այդ թվում ՝ պայթուցիկ նյութեր և մահապարտի գոտիներ:

 

«Իրան»

Թեհրանի ահաբեկչական հարձակումները և ԶԼՄ-ներ գլխավոր խորագրերը

 

Daily Mail.«Իրանն ավելի ամուր քայլերով է շարունակում պայքարել ահաբեկչության դեմ»

Վերջին տարիներին Արևմտյան ԶԼՄ-ները Իրանին ճանաչել են լարված  Միջին Արևելքի խաղաղ կղզին , իսկ ահաբեկչական դեպքերից հետո, այդ լրատվամիջոցները զարմանքով են արտահայտվել տեղի ունեցածի մասին:

The New York Times օրաթերթն անդրադարձել է Իրանի և Արաբիայի միջև տարաձայնություններին ՝ առանց Ռիադին Թեհրանի դեմպքերում մեղավոր ճանաչելու: Օրաթերթի գրությամբ.«Արաբիան վերջերս Կատարի հետ հարաբերությունները խզելուց հետո, խստորեն քննադատել է Իրանին ՝ փորձելով մեկուսացնել կատարին: Արաբիան մշտապես Իրանին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ: Ահաբեկչության դեպքերը տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած այցից երկու շաբաթ անց: Այցելություն, որի ընթացքում  երկու երկրի միջև 110 միլիարդ դոլարանոց սպառազինական համաձայնագիր է  ստորագրվել»:

Financial Times օրաթերթը գրել է.«Թեհրանի ահաբեկչական դեպքերւ տեղի են ունեցել այնպիսի պայմաններում , երբ Միջին Արևելքում գերլարված իրավիճակ է տիրում: Այս շաբաթ խզվել են Կատարի և արաբական մի քանի երկրների միջև կապերը : Երկուշաբաթ առաջ, Թրամփը Ռիադում խիստ արատահայտություններով են հանդես եկել Իրանի դեմ ՝ նշելով, որ Իրանն է միջինարևելյան անհանդարտության մեղավորը: Դա այն դեպքում, երբ Իրանի նախագահ Ռոհանին վերջերս վերընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում: իր խոսքերով, Թրամփն ապացուցել է, որ Իրան-Արաբիա բանավեճի մեջ Ռիադի կողմնակիցն է»: Օրաթերթի գրությամբ, հարձակումները կարող են համարվել ԻԼԻՊ-ի կողմից Իրանի դեմ գործադրվող ճնշում ՝ ահաբեկչության դեմ պայքարից հրաժարվելու համար:

 

«Ռեսալաթ»

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ ՝ Թրամփը պետք է դատապարտի Թեհրանի ահաբեկչական դեպքերը

 

ԱՄՆ նախագահին ուղղված թվիթերյան գրության մեջ, այդ երկրի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահը , Թրամփին  կոչ է արել զերծ մնալ ահաբեկչությունը դատապարտելու հարցում երկակի կողմնորոշումներից: Ռիչարդ հասն անդրադարձել է Թեհրանի ահաբեկչական դեպքերին , գրելով.«Եթե ահաբեկչության դատապարտում ունի որոշակի իմաստ և պատգամ, ապա չպետք է այդ կապակցությամբ ընտրական վերաբերմունք ցուցաբերել: Թեհրանի ահաբեկչական դեպքերը ևս պետք է դարապարտվեն, ինչպես արվում է Եվրոպայում տեղի ունեցած հարձակումների դեպքում»:

 

tert.am

ՀԴԲ նախկին տնօրենը Թրամփին սուտասան է անվանել ու սկանդալային վկայություն տվել Սենատում

 

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Կոմին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի գործով 3 ժամ շարունակ վկայություն է տվել Սենատում՝ խոսելու ժամանակ Թրամփին սուտասան անվանելով:

Ինչպես նշում է The Guardian-ը, Կոմին, որին Թրամփը մայիսի 9-ին պաշտոնից հեռացրել էր վատ աշխատելու պատճառաբանությամբ, ասել է, որ իրեն աշխատանքից հեռացնելու իրական պատճառը Թրամփ-Ռուսաստան հնարավոր կապի վերաբերյալ իր վարած հետաքննությունն էր:

Կոմիի վկայության կարևորագույն մասերից մեկի համաձայն՝ Թրամփը նրան կարգադրել էր փակել հետաքննությունը՝ նշելով, որ այն իր համար հավելյալ խնդիրներ է ստեղծում:

Կոմիի պնդմամբ՝ ԱՄՆ նախագահը ստել է ու իրեն միտումնավոր վատաբանել՝ փորձելով, այդպիսով, արդարացնել պաշտոնից իր հեռացումը:

ՀԴԲ նախկին տնօրենը նաև մանրամասնել է, որ Թրամփի հետ ունեցած հանդիպումներից յուրաքանչյուրը ձայնագրել է, քանի որ մտավախություն է ունեցել, որ նախագահը կարող է իրենց միջև խոսացածն աղավաղված ներկայացնել:

 

armedia.am

ՄԹ. Թերեզա Մեյի կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը

 

Բրիտանիայում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Exit poll-ի տվյալներով՝ այս ընտրություններում հաղթում է վարչապետ Թերեզա Մեյի Պահպանողական կուսակցությունը, սակայն այն կորցնում է բացարձակ մեծամասնությունը: Exit poll-ի տվյալներով՝ Պահպանողականները Համայնքների պալատում կստանան 318 տեղ, ինչը 13-ով քիչ է նախորդ ընտրությունների արդյունքում ստացած մանդատներից: Լեյբորիստները կստանան 266 տեղ՝ 30 մանդատով ավել:

Ապրիլի վերջին Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նման արմատական քայլի պատճառ էր քաղաքական գործիչն անվանել ԵՄ-ից դուրս գալու բանակցություններին ընդառաջ իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը։

 

aysor.am

Յունկեր. ԵՄ-ն մտադիր է դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության մեջ

 

Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության բնագավառում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Պրահայում ելույթ ունենալով Պաշտպանության և անվտանգության միջազգային խորհրդաժողովում, փոխանցում է ТАСС-ը:

«ԵՄ-ի Պաշտպանության ներդրումային հիմնադրամի նախագիծը, որը հունիսի 8-ին ներկայացրել է Եվրահանձնաժողովը, Եվրամիությանը թույլ կտա դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը պաշտպանական հատվածում»,- ասել է նա:

Պաշտպանական հիմնադրամը պետք Է 2020 թվականից ապահովի տարեկան մինչև 5,6 միլիարդ եվրոյի ներդրումներ ԵՄ-ի պետությունների ռազմարդյունաբերական համալիրում: Յունկերն ընդգծել է, որ այսօր ԵՄ-ի բոլոր երկրները ծախսում են մոտավորապես այն բանի կեսը, ինչ ԱՄՆ-ն հատկացնում է պաշտպանության համար, սակայն եվրոպական հատկացումների արդյունավետությունը կազմում է ընդամենը 15 տոկոս: Դրա պատճառը, նրա խոսքով, եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի խորը թերատությունն է:

 

araratnews.am

Հնդկաստանը և Պակիստանը` ՇՀԿ-ի անդամ

 

Հնդկաստանը և Պակիստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամի կարգավիճակ են ստացել. որոշումը ստորագրվել է ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների կողմից. հաղորդում է Ria.ru-ն:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նստաշրջանը պատմական է անվանել:

Հիշեցնենք, որ այսօր Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նստաշրջանի շրջանակում կայացել է Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը: