Մամուլի տեսություն 10-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i64248-Մամուլի_տեսություն_10_06_2017
Արամ Ա Վեհափառ.«Ահաբեկչութիւնը ներկայ աշխարհին մէջ դարձած է համամարդկային չարիք։ Չարիք մը, որ ազգ եւ կրօնք չի ճանչնար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 11:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  10-06-2017

Արամ Ա Վեհափառ.«Ահաբեկչութիւնը ներկայ աշխարհին մէջ դարձած է համամարդկային չարիք։ Չարիք մը, որ ազգ եւ կրօնք չի ճանչնար»:

«Ալիք»

Արամ Ա Վեհափառը ցավակցել է Հանրապետության նախագահին

 

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը ցավակցել է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիին ՝ հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքից:

Վեհափառ Հայրապետի ցավակցագրում մասնավորապես նշված է .«Ահաբեկչութիւնը ներկայ աշխարհին մէջ դարձած է համամարդկային չարիք։ Չարիք մը, որ ազգ եւ կրօնք չի ճանչնար. չարիք մը, որ կը փորձէ քանդել բարոյական, հոգեւոր ու մարդկային արժէքները եւ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ հիմնուած համակեցութիւնը՝ ազգերու, կրօններու ու քաղաքակրթութիւններու միջեւ: Ազգեր, պետութիւններ ու կրօններ պէտք է միասնաբար պայքարին հասարակաց այս չարիքին դէմ»:

Նորին Սրբությունն իր զորակցությունն է հայտնել Հանրապետության նախագահին և Իրանի ժողովրդին, որի հետ իրանահայությունը դարեր շարունակ Իրանում գոյակցել է փոխադարձ սիրով և հարգանքով:

 

Ուրբաթ հունիսի 9-ին Թեհրանում կայացավ հունիսի 7-ի ահաբեկչական հարձակման զոհերի հուղարկավորությունը:

«Արման»

Հուզիչ հրաժեշտ ՝ ահաբեկչության զոհերին

«Էբթեքար»

Տխուր ուրբաթ

«Իրան»

Ազգային հրաժեշտ ՝ ահաբեկչության զոհերին

«Խորասան»

Աներեր քայլերով ՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում

 

 

«Ռեսալաթ»

Թրամփի հրամանը ՝ Թիլերսոնին

 

ԱՄՆ նախագահն այդ երկրի պետքարտուղարության պաշտոնյաներին ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման կապակցությամբ, որոշակի հրամաններ է տվել: Դա այն դեպքում, երբ նույնիսկ ավանդական հանրապետականների մի մասը դեմ է այդ հարաբերությունների վերականգնմանը ՝ այլ խոսքով ՝ Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացմանը: ԱՄՆ պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնը, որ Նոր Զելանդիա է այցելել, ասել է.«Նախագահ ՝ Թրամփն ուղղակի ինձ հանձնարարել է ջանքեր գործադրել ՝Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ»: Թիլերսոնի խոսքերով, Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականների հարաբերություններում առկա լարվածությունը չպետք է ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի վրա: Ընտրապայքարի օրերից ի վեր Թրամփն ասել է, որ նպատակ ունի բարելավվել Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն Ռուսաստանի հետ Թրամփի մերձավորների կապը բացահայտվելով, ԱՄՆ-ի օրենսդիր և հետախուզական կառույցները զգայունություն ցուցաբերեցին այդ հարցում: Տարաձայնությունների կրակը թեժացրեց ՀԴԲ-ի ղեկավար ՝ Ջեյմ Քոմիի պաշտոնանկումը, ով հետաքննում էր Ռուսաստանի և Թրամփի մերձավորների միջև կապը: Այդ զգայնությունները կարող են առաջիկայում ծավալվել:

 

«Ջամե ջամ»

Թրամփ.«Կատարն աջակցել է ահաբեկիչներին»

 

Ռումինիայի նախագահի հետ ունեցած մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը Կատարին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Նա ասել է .«Կատարը մութ անցյալ ունի բարձր մակարդակներում ահաբեկչությանը ֆինանսավորելու հարցում: Կատարից և տարածաշրջանի մյուս երկրներից պահանջում ենք վերջ դնել ահաբեկիչներին օգնելուն»:

Իր ելությում, ԱՄՆ նախագահն ավելացրել է  .«Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող հաշտվել այս բռնության հետ և թույլ տալ , որ տարածվի այս նենգ գաղափարախոսությունը: Հուսով ենք, որ Ռիադում կայացած հանդիպումները վերջ են դնելու ահաբեկչության ֆինանսավորմանը: Ես բարձր եմ գնահատում Արաբիայի թագավորի ջանքերը»:

 

«Համշահրի»

Բրազիլիայի նախագահը մնալու է իր պաշտոնում

Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանը ՝ նախագահին իր պաշտոնում պահելու կապակցությամբ դատավճիռ է ընդունել: Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի հրաժարականին դեմ է քվեարկել երկրի Գերագույն ընտրական դատարանի անդամների մեծ մասը՝ յոթ դատավորից չորսը: Դատավորները քննում էին 2014 թվականին նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործը: Այդ ժամանակ Բրազիլիայի նախագահ էր ընտրվել Դիլմա Ռուսեֆը, իսկ Միշել Տեմերը մասնակցում էր քարոզարշավին որպես փոխնախագահի թեկնածու: Դատարանի քննարկումների արդյունքում այդ մեղադրանքը մերժվել է:

 

«Ղոդս»
Մերկելը Թուրքիային և Իրանին կոչ է արել կարգավորել Կատարի ճգնաժամը

 

Գերմանիայի կանցլերը հարևանցիորեն կրկնել է Կատարի ճգնաժամը թեժացնելու համար Իրանի և Թուրքիայի ջանքերի կապակցությամբ Բեռլինի կառավարության կողմից հնչած վերջին հավակնությունը ՝ պարսիցծոցյան երկրներին կոչ անելով ՝ օգնել խնդրի կարգավորմանը:

Կատարի իրավիճակի կապակցությամբ մտահոգություն հայտնելով, Անգելա Մերկելը պարսիցծոցյան երկրներին, նաև Իրանին և Թուրքիային կոչ է արել համագործակցության շնորհիվ լուծում գտնել տարածաշրջանային այդ խնդրի համար: Մերկելի խոսքերով, իր երկիրը ձգտում է Միջին արևելքում ուժերի հավասարությանը:

 

 

 

tert.am

Թրամփը Բրիտանիայում կայացած ընտրությունների արդյունքները «զարմանալի» է անվանել

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հունիսի 8-ին Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ վերջնական արդյունքներն իր համար անակնկալ էին, գրում է ria.ru-ն:

«Զարմանալի է»,-անցած ընտրությունները մեկնաբանելու վերաբերյալ լրագրողների հարցին հակիրճ պատասխանել է ԱՄՆ նախագահը՝ հրաժարվելով այլ բացատրություններից:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարած պահպանողական կուսակցությանը չի հաջողվել բացարձակ մեծամասնություն կազմել խորհրդարանում: Ուստի՝ Մեյը հայտարարել է, որ մտադիր է կոալիցիա կազմել հյուսիսիռլանդական Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պահպանողականները ստացել են 318, լեյբորիստները՝ 262, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 35, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը՝ 10, Ուելսի կուսակցությունը՝ 3, կանաչները՝ 1 մանդատ:

 

 

aysor.am

Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի մասին խոսել որպես թշնամու. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն վեց տարի է՝ աշխատում է այս կազմակերպությունում, կրթությամբ պատմագետ է, ուսումնասիրել է Խորհրդային միության, մասնավորապես, Ռուսաստանի պատմությունը։

Այսօր Ծաղկաձորում «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ Լահուն ասաց, որ Ռուսաստանը մշտապես թշնամական վերաբերմունք է ունեցել ՆԱՏՕ-ի նկատմամբ։

«Ռուսաստանը շարունակում է ՆԱՏՕ-ի մասին խոսել որպես թշնամու», - ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ նկատելով, որ հայ լրագրողների հետ այս հանդիպումը և ՆԱՏՕ-ի մասին ներկայացնելը կարող է ցրել այդ առասպելը։

Նրա ներկայացմամբ՝ երկիրը, որը ցանկանում է անդամագրվել ՆԱՏՕ-ին, պետք է ընդունի ընդհանուր կանոնակարգեր, ստանդարտներ։

«29 երկիր է ՆԱՏՕ-ին անդամակցում, որոնք որդեգրել են նույն ստանդարտները։ ՆԱՏՕ-ն չունի նավատորմ, բանակ, չունի օդային ուժեր, ինչ ունեն անդամ պետությունների ռազմական ուժերը։ Մենք պետք է հետևենք նույն կանոնակարգերին, նույն դոկտրինին։ Մենք պետք է հետևենք, որ պետությունները գործեն ժողովրդավարական սկզբունքներով, երբ որոշումները կայացնում է ժողովուրդը», - հայտարարեց Լահուն։