Գերմանիայի կանցլերը քննադատել է Թրամփի քաղաքականությունները
https://parstoday.ir/hy/news/world-i64304-Գերմանիայի_կանցլերը_քննադատել_է_Թրամփի_քաղաքականությունները
Գերմանիայի կանցլերը Մեքսիկոյի մայրաքաղաքում խրախուսական քաղաքականություններում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ անուղղակի կերպով զգուշացրել է ԱՄՆ-ի նախագահին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 11, 2017 03:32 Asia/Tehran
  • Գերմանիայի կանցլերը քննադատել է Թրամփի քաղաքականությունները

Գերմանիայի կանցլերը Մեքսիկոյի մայրաքաղաքում խրախուսական քաղաքականություններում փոփոխություններ մտցնելու կապակցությամբ անուղղակի կերպով զգուշացրել է ԱՄՆ-ի նախագահին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեքսիկոյի նախագահ Էնռիկե Փենանիթոյի հետ հանդիպման ժամանակ խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահին, հայտարարել է. «Ժողովրդավարությունն այն ժամանակ կարող է իշխող դառնալ, երբ հարգվեն մարդու իրավունքները»:

Մերկելն ու Փենանիթոն մտքերի փոխանակում են կատարել Փարիզի կլիմայական փոփոխությունների և ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ:

Էնռիկե Փենանիթոն ողջունել է կլիմայական փոփոխությունների և ազատ առևտրի մասին համաձայնագրերի նպատակների իրագործման ուղղությամբ Գերմանիայի կանցլերի կողմնորոշումը:

Գերմանիայի կանցլերն այն պայմաններում է անդրադարձել ԱՄՆ-ի ու Մեքսիկոյի միջև համագործակցության անհրաժեշտությանը, երբ Դոնալդ Թրամփը մտադիր է պատ կառուցել ԱՄՆ-ի ու Մեքսիկոյի միջև, ինչին դեմ է Մեքսիկոյի նախագահը:

Անգելա Մերկելը երկօրյա պաշտոնական այցով ուրբաթ օրը ժամանել է Մեքսիկո :