Դանիան կողմ է հանդես եկել ԵՄ կազմում Բրիտանիայի մնալուն
(last modified Wed, 14 Jun 2017 14:42:30 GMT )
Հունիս 14, 2017 19:12 Asia/Tehran
  • Դանիան կողմ է հանդես եկել ԵՄ  կազմում Բրիտանիայի մնալուն

Դանիայի ԱԳ նախարար՝ Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի Բրիտանիան շարունակի իր լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին, միայն այն պայմանով ,որ այդ երկիրը փոխի իր որոշումն այդ կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Անդերս Սամուելսենը հունիսի 14-ին ընդգծել է.«Եթե Լոնդոնը փոխի  իր դիրքորոշումը և հայտարարի ,որ ցանկանում է մնալ ԵՄ  կազմում, Դանիան կաջակցի այդ որոշմանը»:

Դանիայի Արտաքին գերատեսչության ղեկավարն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել ,երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի ֆինանսների նախարար՝ Վոլֆգանգ Շոյբլեն ավելի վաղ հայտարարել են, որ Բրիտանիայի՝ ԵՄ  կազմում մնալու հնարավորություն կա:

Բրիտանիայում հունիսի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները տարակուսանք են առաջացրել  Բրեքզիթի հարցով: