ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում փոստային ընկերության դեմ հարձակում է իրականացվել
https://parstoday.ir/hy/news/world-i64648-ԱՄՆ_ի_Կալիֆորնիա_նահանգում_փոստային_ընկերության_դեմ_հարձակում_է_իրականացվել
ԱՄՆ-ի Կալֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել երկու մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 02:56 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում փոստային ընկերության դեմ հարձակում է  իրականացվել

ԱՄՆ-ի Կալֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել երկու մարդ:

 «Փրես Թի Վի»-ն հաղորդում է, որ զինված անձը չորեքշաբթի օրը ներխուժելով Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող UPS փոստային ծառայության գրասենյակ, սպանել է երեք և վիրավորել երկու հոգու:

Ոստիկանության հայտարարության համաձայն` գրոհայինը կրել է UPS ծառայության աշխատակիցների համազգեստը և ոստիկանության սպաներին հանդիպելով ինքնասպան է եղել:

Ոստիկանությունը չի բացառել, որ հարձակումը կարող է լինել ահաբեկչական:  

ԱՄՆ-ի զինված հարձակումների գրանցման ազգային կենտրոնը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ անցած 48 ժամերում այդ երկրում արձանագրվել է հրաձգության 161 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 60 և վիրավորվել 112 մարդ:

ԱՄՆ-ում ամեն տարի հազարավոր մարդ սպանվում կամ վիրավորվում է զենքով հարձակումների արդյունքում: