ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում փոստային ընկերության դեմ հարձակում է իրականացվել
ԱՄՆ-ի Կալֆորնիա նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել երկու մարդ:
«Փրես Թի Վի»-ն հաղորդում է, որ զինված անձը չորեքշաբթի օրը ներխուժելով Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող UPS փոստային ծառայության գրասենյակ, սպանել է երեք և վիրավորել երկու հոգու:
Ոստիկանության հայտարարության համաձայն` գրոհայինը կրել է UPS ծառայության աշխատակիցների համազգեստը և ոստիկանության սպաներին հանդիպելով ինքնասպան է եղել:
Ոստիկանությունը չի բացառել, որ հարձակումը կարող է լինել ահաբեկչական:
ԱՄՆ-ի զինված հարձակումների գրանցման ազգային կենտրոնը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ անցած 48 ժամերում այդ երկրում արձանագրվել է հրաձգության 161 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 60 և վիրավորվել 112 մարդ:
ԱՄՆ-ում ամեն տարի հազարավոր մարդ սպանվում կամ վիրավորվում է զենքով հարձակումների արդյունքում: