Մամուլի տեսություն 16-06-2017
Պահպանողական կուսակցության առաջնորդ ՝ Մեյը հայտարարեց իռլանդական մի փոքր կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու և նոր կառավարություն կազմելու մասին:
«Ռեսալաթ»
Բրիտանիայում խորհրդարանական ընտրությունների հետցնցումները
Բրիտանիայի վարչապետը չի խոսել իր հրաժարականի մասին : Ասես այդ մասին մտադրություն էլ չունի, բայց ոչ մեկին գաղտնի չէ, որ ընտրություններում պարտությունը ծանր է տարել:
Ընտրությունների արդյունքները պարզվելուց հետո, Պահպանողական կուսակցության առաջնորդ ՝ Մեյը հայտարարեց իռլանդական մի փոքր կուսակցության հետ կոալիցիա ձևավորելու և նոր կառավարություն կազմելու մասին: Հայտարարություն, որին սակայն ընդդիմացան Բրիտանիայի քաղաքական գործիչները:
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը , ով ավելի վաղ պահանջել էր Թերեզա Մեյի հրաժարականը, ասել է, որ նման պայմաններում իրավիճակը չի կարող շարունակվել և մեծ հավանականությամբ, արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Քորբին ինտենսիվ ջանքեր է գործադրում ՝ Մեյին վարչապետի պաշտոնից հեռացնելու համար: Սա մտահոգում է վարչապետին և նրա կուսակցությանը: Իշխող կուսակցության պատգամավոր ՝ Աննա Սուբերին ասելէ , որ Մեյը պետք է հրաժարական ներկայացնի, քանի դեռ ուշ չէ: Քանի որ Մեյն անպաշտպան է և դա ապակայունացնում է իրավիճակն , իսկ ներկայումս երկրին հույժ անհրաժեշտ է կայունությունը:
«Իրան»
Թուրքիայի ռազմական երեք հոգանոց պատվիրակությունը Կատար է գործուղվել
Թուրքիան, որ Արաբիա-Կատար լարվածության հենց սկսբից, կանգնել է Կատարի կողքին, ռազմական երեք հոգանոց պատվիրակություն է գործուղել Դոհա: Դա կատարվում է Կատար-Արաբիա անջրպետի վերացմանն ուղղված ջանքերի շրջանակում: Էմիրությունների դեսպանը հայտարարել է , որ Կատարի դեմ արաբական կոալիցիան Դոհայի դեմ ռազմական քայլեր իրականացնելու մտադրություն չունի:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է ռազմական պատվիրակություն Դոհա գործուղման մասին: Պատվիրակությունը Կատարում թուրք զինծառայողների տեղակայման համար ռազմաբազա կառուցելու ուղղությամբ անհրաժեշտ համադրման բանակցություններ է անցկացնելու: Կատարում Թուրքիայի զորաբազան կառուցվելու դեպքում, դա լինելու է միջինարևելքում առաջին զորակայանը: Թուրքիայի Միաժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարարը ևս Կատար-Արաբիա միջնորդելու նպատակով դոհա է մեկնել և հնարավորության դեպքում, նաև Արաբիա է այցելելու:
«Շարղ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անակնկալ այց է կատարել Քաբուլ
Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գոիտիերեշը մայրաքաղաք ՝ Քաբուլ է այցելել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, առաջին անգամ Աֆղանստան կատարած այցի ընթացքում, Գուտիերեշը հանդիպում-զրույցներ է ունեցել նախագահ ՝ Աշրաֆ Ղանիի, Աֆղանստանի ազգային միասնության կառավարության գործադիր տնօրեն ՝ Աբդոլլլահ Աբդոլլլահի հետ: Անցյալ օրը երկօրյա այցով Աֆղանստանում էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:
armedia.am
Գերմանիան և Ավստրիան քննադատել են ԱՄՆ-ին ՌԴ-ի պատճառով
Գերմանիայի և Ավստրիայի իշխանությունները քննադատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշումը: Նրանց կարծիքով, ծրագրված սահմանափակումներն սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը և բարդացնում Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը, հայտնում է Newsru.com-ը:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը և Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ընդգծել են ուկրաինական խնդրի կարգավորման համար համատեղ ճակատ ստեղծելու նպատակով Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերի միավորման անհրաժեշտությունը: Ավստրիայի կանցլերը և Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ են արել Ուկրաինայում տիրող իրավիճակը չկապել այն հարցի հետ, թե ով կարող է գազ վաճառել Եվրոպային:
tert.am
Թրամփի հետ հանդիպումը չենք արագացնում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ երբևէ կհանդիպի Թրամփին:
«Կարծում եմ՝ մենք երբևէ կհանդիպենք, երևի: Բայց մենք ամենևին էլ չենք արագացնում այդ գործը»,- Սթոունի հարցին պատասխանել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Թրամփը դեռևս պետք է հարաբերություններ կառուցի ներքին գերատեսչությունների, ինչպես նաև դեմոկրատների ու հանրապետականների հետ:
«Երբ ԱՄՆ վարչակազմը պատրաստ լինի պրակտիկ աշխատանքի, մենք անհապաղ կպատասխանենք»,-հավելել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2 պետությունների ղեկավարները կարող են հանդիպել «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովի շրջանակում:
lragir.am
ԱՄՆ-ն չի հանդուրժում խոսքի ազատությունը ճնշող անձանց. Թիլերսոնն Էրդողանի թիկնազորի գործողությունների մասին
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների հետ Թուրքիայի նախագահի թիկնազորի կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:
Նա մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մեկնաբանությունը միջադեպի հետ կապված հետաքննության ու ձերբակալման մասին որոշումների վերաբերյալ: Մեկնաբանության մեջ ասվում է. «Թուրքական անվտանգության 12 աշխատակցի դեմ ներկայացված մեղադրանքները հստակ ուղերձ են առ այն, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժում անհատների, ովքեր վախ ու բռնություն են օգտագործում խոսքի ազատությունը ճնշելու համար: Պետդեպարտամենտն այս գործով շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների ու համապատասխան իրավական մարմինների հետ: Երբ լինի արդյունք, պետդեպարտամենտը կհստակեցնի, թե արդյոք անհրաժեշտ են հավելյալ քայլեր»:
ԱՄՆ պետդեպի խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին առ այն, թե արդյոք իրենք պատրաստվում են Թուրքիայից պահանջել թիկնազորի անդամների արտահանձնումը: «Մենք աշխատելու ենք իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ՝ վստահ լինելու, որ բռնության համար բոլոր պատասխանատուները իրենց գործողությունների համար պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Հիթեր Նոյերթը:
orer.am
Ավելի քան 862 հազար մարդ Է լքել Մոսուլը ԻՊ-ի դեմ գործողության սկսվելուց ի վեր
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 862 հազար մարդ Է լքել քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն:
«Կառավարության տվյալների համաձայն, որոնք մենք ստացել ենք մեկ ժամ առաջ, գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 862 հազար մարդ Է լքել Մոսուլը: Նրանցից 192 հազարը վերադարձել են իրենց տներ: Դրա հետ մեկտեղ ներկայում տեղահանված Է մնում 667 հազար մարդ. 635 հազարը՝ քաղաքի արեւելքից»,-ասել Է նա: Գեդոյի խոսքով՝ ՄԱԿ-ի վարչությունն այն կարծիքին Է, որ հին քաղաքի արեւմտյան մասում մնում Է եւս 100 հազարից ավելի մարդ:
Իրաքում ԻՊ-ի խոշորագույն հենակետի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ, շարունակվում Է 2016 թվականի հոկտեմբերից: Իրաքցի զինվորականներն սկզբում ազատագրել են քաղաքի արեւելյան մասը, իսկ փետրվարին գործողություն են սկսել նրա արեւմտյան մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: