Մամուլի տեսություն 17-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i64852-Մամուլի_տեսություն_17_06_2017
ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը պարտավոր է 30 տարի անց, հրապարակել իր գաղտնի փաստաթղթերը, սակայն 1953 թվականի օգոստոսին, իրանական 1332 թվականի մորդադի 28-ի պետական հեղափշրջման գործին ԱՄՆ միջամտության մասին փաստաթղթերը հրապարակվել են 64 տարի անց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 11:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17-06-2017

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը պարտավոր է 30 տարի անց, հրապարակել իր գաղտնի փաստաթղթերը, սակայն 1953 թվականի օգոստոսին, իրանական 1332 թվականի մորդադի 28-ի պետական հեղափշրջման գործին ԱՄՆ միջամտության մասին փաստաթղթերը հրապարակվել են 64 տարի անց:

«Իրան»

Հրապարակվել են Իրանում ԱՄՆ-ի միջամտության փաստաթղթերը

 

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը  պարտավոր է 30 տարի անց, հրապարակել իր գաղտնի փաստաթղթերը, սակայն 1953 թվականի օգոստոսին, իրանական 1332 թվականի մորդադի 28-ի պետական հեղափշրջման գործին ԱՄՆ միջամտության մասին փաստաթղթերը հրապարակվել են 64 տարի անց:

Մյուս կողմից ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնը հայտարարություն է արել Իրանում ռեժիմը փոխելու մասին Սպիտակ տան քաղաքականության վերաբերյալ: ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանել է իր ամերիկացի պաշտոնակցին: Թվիթերյան էջում, նախարար Զարիֆը թողել է հետևյալ գրությունը .«Նախքան անօրինական քաղաքական քայլի դիմելը և ռեժիմը փոխելու պատրանքին ապավինելը, ամերիկացի պետայրերը պետք է ուսումնասիրեն պատմությունը և դաս քաղեն անցյալից: Պետական հեղաշրջման խայտառակությունը և իսլամական հեղափոխության փորձն ապացուցել են, որ Իրանի ժողովուրդը դիմադրում է ճակատագիրը փոխելու նպատակով արտասահմանյան ուժերի կողմից ցանկացած քայլի ՝ պաշտպանելով իր ինքնորոշման իրավունքը»:

 

 

«Ալիք»

Առաջնորդ Սրբազան հայրը նշեց իր քահանայական ձեռնադրության 49-ամյակը

 

Հունիսի 16-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ ՝ գերշ. Տ, Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի քահանայական ձեռնադրության 49-ամյակն էր: Այս առիթով Սրբազան հայրը քահանայական զգեստով սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանը:

«Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին ծառայելը, մեծ պատիվ է և հետևաբար բոլորս կոչված ենք հետևությամբ մեր Փրկչին, ծառայելու եկեղեցուն, ազգին ու հայրենիքին»ասել է Սրբազան հայրը:

 

«Շարղ»
Մահացել է Գերմանիայի նախկին՝ «միասնության կանցլերը»

 

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը, ով Գերմանիան ղեկավարել է սառը պատերազմի և վերամիավորման տարիներին, մահացել է 88 տարեկան հասակում: Վերջին տարիներին նա առողջական լուրջ խնդիրներ ուներ: Հելմուտ Կոլը Գերմանիան ղեկավարել է 1982-1998 թ.թ.-ին:

Նա հիմք է դրել միասնական եվրոպական արժույթին՝ եվրոյին, ինչպես նաև ուրվագծել ապագա Եվրամիության սահմանները: Զարկ տալով տնտեսական եւ սոցիալական քաղաքականությանը, Կոլը հաջողությունների հասավ տարբեր բնագավառներում: Նա կանցլերի պաշտոնում մնացել է 16 տարի:

 

 

«Շարղ»
Գորբաչևը քննադատել է Պուտինին

 

Միխայիլ Գորբաչևը քննադատել է ՆԱՏՕ-ի հետ համաձայնության մասին ՌԴ նախագահի խոսքերը: Ամերիկացի ռեժիսոր ՝ Օլիվեր Ստոնին տված հարցազրույցում, Վլադիմիր Պուտինն ասել էր, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չտարածման գործարքը չի գրանցվել թղթի վրա և դա եղել է Գորբաչևի գործած սխալը:  Հակադարձելով Պուտինի այդ դիրքորոշմանը, Միխայիլ Գորբաչևն ասել է.«Ինձ վերագրված սխալի մասին կարող եմ ասել, որ ժամանակի հանգամանքներից ելնելով, իրավական առումով անհնար էր նույնիսկ նման հարցերի շուրջ բանակցելը»:

 

 

 

«Ռեսալաթ»

BREXIT-ի բանակցությունները ՝ հաջո՞ղ , թե՝ անհաջող

 

Վերջին օրերին եվրոպացի պետայրերի միջև մտահոգություն ու տարակուսանք է առաջացել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների կապակցութամբ: Նման պայմաններում, կասկածները լուրջ են BREXIT-ի բանակցությունների արդյունքների շուրջ: Բյուջեի հարցերով Եվրամիության հանձնակատարը մտահոգությամբ է մեկնաբանել Բրիտանիայի պահպանողական վարչապետի ղեկավարած կուսակցության պարտությամբ ավարտված այդ երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  Նա երկրում թույլ կառավարության իշխանությունը համարել է BREXIT-ի բանակցությունների թերությունը: Բյուջեի հարցերով Եվրամիության  հանձնակատարը նաև ասել է, որ պայմանները սուղ են և մինչև 2018 թվականը պետք է ավարտին հասցնել Եվրամիության և Լոնդոնի միջև համաձայնությունը, որից հետո ՝ մինչև 2019 թվականի մարտ ամիսը, պետք է բանակցությունների արդյունքները հաստատվեն անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից:

 

 

 

«Համշահրի»

Կուբան ցանկանում է պաշտոնապաես բանակցել ԱՄՆ-ի հետ

 

Կուբայի կառավարությունը «թշնամական» է որակել Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի նոր քաղաքականությունը ՝ հայտարարելով հարգալի բանակցություններ վարելու իր ցանկության մասին:

Կուբայի նախագահի գնահատմամբ, Թրամփի խոսքերը լի էին թշնամական բառերով: Կաստրոյի ասածով, Թրամփի ելույթը հակասում էր հաշտվողական միտումներին: Նա ասաց, որ Կուբան ցանկանում է  տարբեր հարցերի շուրջ բանակցել ԱՄՆ-ի հետ: Կուբայի նախագահի հավաստմամբ, վերջին երկու տարիները ցույց են տվել, որ երկու երկիրը կարող են համագործակցել խաղաղ պայմաններում:

 

 

aysor.am

Բելգիան երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային ՌՕՈՒ-ի մասնակցությունը

 

Բելգիայի կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին թագավորության ՌՕՈՒ-ի մասնակցության ժամկետը, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Belga գործակալությանը:

Միաժամանակ, «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ ռազմաօդային գործողություններում ներառված F-16 կործանիչների 6-ի փոխարեն 4 կլինի: Ներկայում դրանք տեղակայված են Հորդանանում:

Բելգիական ՌՕՈՒ-ն հակաահաբեկչական կոալիցիային միացել է 2016 թվականի հուլիսին: Դրանց մասնակցության երկարաձգումը բյուջեին 17 մլն եվրո կարժենա:

 

 

araratnews.am

Թրամփը չեղարկել է Կուբայի վերաբերյալ Օբամայի որոշումը

 

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Բարաք Օբամայի աշխատակազմի «միակողմանի գործարքը»։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ վկայակոչելով Թրամփի հայտարարությունը։

Թրամփի խոսքով՝ նախորդ վարչակազմի կողմից ճանապարհորդությունների ու առևտրի հարցում սահմանափակումների մեղմացումը չի օգնում Կուբայի ժողովրդին, դրանք միայն Կուբայի վարչակազմին են հարստացնում։

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը չի բանակցի Կուբայի հետ, քանի դեռ նրան չեն բավարարում երկրում առկա պայմանները, օրինակ` «քաղբանտարկյալների ազատ արձակումն ու ազատ ընտրությունների անցկացումը»։