Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ալիևի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ), Բաքվում հանդիպել են Ալիևի հետ: Հանդիպման առանցքն է հայտարարվել Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման ելքերի քննարկումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահական ինտերնետային կայքը:
Մինսկի խումբը ցավ է հայտնել Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունների շարունակվելու կապակցությամբ: «Միջազգային օրենքների շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթ խնդիրներից է համարվում»․ հայտարարել է Մինսկի խումբը:
Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և ԼՂ: Նրանք հանդիպել են բազմաթիվ հայ պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահի հետ: