Մոգերինի. ԵՄ-ն երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i65076-Մոգերինի._ԵՄ_ն_երկարաձգում_է_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցների_գործադրման_ժամկետը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում ընդդիմության հանդեպ Մոսկվայի պաշտպանությունը շարունակվելու պատճառով, միությունը նպատակ ունի երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 03:00 Asia/Tehran
  • Մոգերինի. ԵՄ-ն երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում ընդդիմության հանդեպ Մոսկվայի պաշտպանությունը շարունակվելու պատճառով, միությունը նպատակ ունի երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում հայտարարել է, որ ԵՄ-ն պահանջում է Մինսկի համաձայնագրի լիարժեք գործադրումը: Նա ասել է. «Մինսկի համաձայնագրի գործադրման ուղղությամբ որևէ իրական առաջընթաց չի նկատվում»:

Հատկանշական է, որ ԵՄ-ի անդամ երկրները երկուշաբթի օրը մեկ տարով երկարաձգեցին այն պատժամիջոցների գործադրման ժամկետը, որոնք հատկապես արգելում են Ղրիմի թերակղզում ներդրումն ու նաև այդ տարածքից դեպի Եվրոպա արտահանումը:

Ուկրաինան 2014 թվականի ապրիլին ժամանակի կառավարության դեմ արևմտամետ ուժերի իրականացրած հեղաշրջումից ի վեր կառավարության և Լուգանսկում ու Դոնեցկում տեղակայված ընդդիմության միջև բախումների ականատես է:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բախումներին Ռուսաստանի միջամտության և այդ երկրի ընդդիմությանն օժանդակելու մեղադրանքով տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, որը հանդիպել է Մոսկվայի պատասխան քայլերին: