Մոգերինի. ԵՄ-ն երկարաձգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ Ուկրաինայի արևելքում ընդդիմության հանդեպ Մոսկվայի պաշտպանությունը շարունակվելու պատճառով, միությունը նպատակ ունի երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում հայտարարել է, որ ԵՄ-ն պահանջում է Մինսկի համաձայնագրի լիարժեք գործադրումը: Նա ասել է. «Մինսկի համաձայնագրի գործադրման ուղղությամբ որևէ իրական առաջընթաց չի նկատվում»:
Հատկանշական է, որ ԵՄ-ի անդամ երկրները երկուշաբթի օրը մեկ տարով երկարաձգեցին այն պատժամիջոցների գործադրման ժամկետը, որոնք հատկապես արգելում են Ղրիմի թերակղզում ներդրումն ու նաև այդ տարածքից դեպի Եվրոպա արտահանումը:
Ուկրաինան 2014 թվականի ապրիլին ժամանակի կառավարության դեմ արևմտամետ ուժերի իրականացրած հեղաշրջումից ի վեր կառավարության և Լուգանսկում ու Դոնեցկում տեղակայված ընդդիմության միջև բախումների ականատես է:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բախումներին Ռուսաստանի միջամտության և այդ երկրի ընդդիմությանն օժանդակելու մեղադրանքով տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, որը հանդիպել է Մոսկվայի պատասխան քայլերին: