Մեքսիկայում ոստիկանները հարձակման զոհ են դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i65090-Մեքսիկայում_ոստիկանները_հարձակման_զոհ_են_դարձել
Առնվազն 4 ոստիկան է սպանվել եւ 7-ը՝ վիրավորվել Մեքսիկայի Գերերո նահանգում հարձակման հետեւանքով։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 20, 2017 06:41 Asia/Tehran
  • Մեքսիկայում ոստիկանները հարձակման զոհ են դարձել

Առնվազն 4 ոստիկան է սպանվել եւ 7-ը՝ վիրավորվել Մեքսիկայի Գերերո նահանգում հարձակման հետեւանքով։

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նահանգի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ իրավապահները հարձակման են ենթարկվել Սան Միգել Տոտոլապան համայնքում։

Մայիսի կեսերին առնվազն 8 մարդ է զոհվել, եւս 4-ը՝ վիրավորվել ինքնապաշտպանական ուժերի եւ «Ընտանիք՝ Միչոկանից» կարտելի հանցագործների բախման հետեւանքով։

Հունիսին վեց զինծառայողների զոհվել են սողանքի պատճառով, որը տեղի ունեցավ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի շրջանակում ծավալված գործողության ընթացքում։

News.am