Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի մուսուլմանների դերը ծայրահեղականության դեմ մղվող պայքարում
https://parstoday.ir/hy/news/world-i65246-Մակրոնը_բարձր_է_գնահատել_Ֆրանսիայի_մուսուլմանների_դերը_ծայրահեղականության_դեմ_մղվող_պայքարում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան մասնակցել է այդ երկրի մուսուլմանական խորհրդի կազմակերպած իֆթարի արարողությանը: Նա ելույթ է ունեցել մուսուլմանների առաջ կարևորելով ծայրահեղականության դեմ պայքարը:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հունիս 21, 2017 19:37 Asia/Tehran
  • Մակրոնը բարձր է գնահատել Ֆրանսիայի մուսուլմանների դերը ծայրահեղականության դեմ մղվող պայքարում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան մասնակցել է այդ երկրի մուսուլմանական խորհրդի կազմակերպած իֆթարի արարողությանը: Նա ելույթ է ունեցել մուսուլմանների առաջ կարևորելով ծայրահեղականության դեմ պայքարը:

Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Էմանուել Մակրոնն ասել է.«Ժամանակակից ահաբեկչությանը պատասխանելու համար ռազմական ուժից բացի,պահանջվում է նաև բոլորի բարոյական պատասխանը»:

Բարձր գնահատելով Ֆրանսիայում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների վերաբերյալ  այդ երկրի մուսուլմանների  խորհրդի կողմնորոշումը, Ֆրանսիայի նախագահն ասել է.«Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է պայքարեն իսլամը աղավաղելուն ուղղված քայլերի դեմ»: