Բունդեսթագը հաստատել է գերմանացի զինվորների հեռացումը թուրքական ռազմաբազայից
https://parstoday.ir/hy/news/world-i65270-Բունդեսթագը_հաստատել_է_գերմանացի_զինվորների_հեռացումը_թուրքական_ռազմաբազայից
Հունիսի 21-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից բունդեսվերի զինվորականների դուրսբերման մասին որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 04:18 Asia/Tehran
  • Բունդեսթագը հաստատել է գերմանացի զինվորների հեռացումը թուրքական ռազմաբազայից

Հունիսի 21-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից բունդեսվերի զինվորականների դուրսբերման մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Բունդեսթագի «մեծ կոալիցիայի» կուսակցությունների ներկայացրած առաջարկին կողմ է քվեարկել 569 պատգամավորից 461-ը:

Գերմանացի զինվորականների հեռացման պատճառը Բունդեսթագի պատգամավորներին ռազմաբազա այցելելու Թուրքիայի կառավարության արգելքն է դարձել: Որպես պատճառաբանում տարբեր առիթներ են նշվել, այդ թվում և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Բունդեսթագի կողմից:

Պատճառներից մեկն էլ Բեռլինի կողմից Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի փախած թուրք զինվորականներին ապաստան տալն է:

Tert.am