Մամուլի տեսություն 23-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i65378-Մամուլի_տեսություն_23_06_2017
Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը մեծապետականության ու տիրակալ համակարգի դեմ պայքար է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2017 11:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23-06-2017

Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը մեծապետականության ու տիրակալ համակարգի դեմ պայքար է

«Էթելաաթ»

Մեծարգո առաջնորդ.« Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը մեծապետականության ու տիրակալ համակարգի դեմ պայքար է»

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Երուսաղեմի համաշխարհային օրը չափազանց կարևոր է համարել: Նա ասել է.« Երուսաղեմի համաշխարհային օրը միայն իր հայրենիքից հեռացված մի բռնահարված ժողովրդի հետ զորակցություն հայտարարելու օր չէ, այլև այսօր Պաղեստինի պաշտպանությունը Պաղեստինի հարցից առավել վեր գտնվող մի ճշմարտության հանդեպ պաշտպանություն է համարվում»:

 

«Համշահրի»

Ամոլի Լարիջանի.«Երուսաղեմի օրը տիրակալության ղեմ բողոքի բարձրաձայնման օրն է»

 

Ուրբաթ օրը երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավի ժամանակ, իրանի դատական իշխանության ղեկավար ՝ Սադեղ Ամոլի Լարիջանին Պաղեստինի հարցը համարել է իսլամական աշխարհի գլխավոր հարցն, ասելով.«իսլամական ժողովուրդները Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավն, ոչ միայն Պաղեստինի ժողովրդի բռնաճնշվածության համար են իրենց ձայնը լսելի դարձնում, այլև բարձրաձայնում են տիրակալ ուժերի դեմ իրենց բողոքը»:

 

«Շարղ»
Արգենտինայի նախկին նախագահը քաղաքական դաշտ է վերադարձել

 

Արգենտինայի նախկին նախագահ ՝ Քրիստինա Ֆերնանդեզը հայտարարել է, որ նոր կուսակցություն հինելով, քաղաքական դաշտ է վերադառնալու : Նա խոստացել է , որ պայքարելու է իր փոխանորդ պահպանողական գործչի տնտեսական քաղաքականությունների դեմ: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ֆերնանդեզը ղեկավարել է երկիրը 2007-2015 թթ.-ին: Արգենտինայի նախկին նախագահի խոսքերով, իր հիմնած նոր կուսակցությունը կոչվում է «Քաղաքացիների միասնականությունը»: Ֆերնանդեզը մրցակցելու է հոկտեմբերին կայանալիք միջնստաշրջանային ընտրություններում:

 

 

«Շարղ»
Ֆրանսիայում ևս երկու նախարար հրաժարական են ներկայացրել

 

Ֆրանսական լրատվամիջոցների հաղորդմամբ, կառավարության կազմը լքելու են երկրի արդարատության և Եվրոպայի հարցերով նախարարները: Արդարադատության նախարարը հայտարարել է, որ նոր կառավարության կազմում չի լինելու: Ֆրանսուա Բայրոն ղեկավարում է Ֆրանսիայի դեմոկրատիկական կուսակցությունը և նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Էմանուել Մաքրոնի կողմնակիցն էր:

 

«Իրան»

Իրաքի և Սիրիայի բանակների  միջև ստրատեգիական հարաբերություններ են հաստատվել

 

Դամասկոսի հայտարարությամբ, չնայած Իրաքի և Սիրիայի սահմանագիշ Իրաքի ժողովրդական ուժերի հասնելու կանխելու համար վաշինգտոնի ջանքերին: Հաշդ Ալ-Շաաբի ուժերին հաջողվել է երկու երկրի սահմանագծի երկու կողմերի միջև ստրատեգիական կապեր հաստատել:Մայիսի  23-ին Սիրիայի բանակը մեծ հաղթանակ է արձանագրել ՝ ԻԼԻՊ-ի դեմ : Մեկ շաբաթ անց գրավեց Հոմսի ու Դամասկոսի շրջակա տարածքների մեծ մասը: Ի վերջո բանակի օպերացիայի արդյունքում, բանակին հաջողվեց ազատագրել Ալ-Վալիդ անցուղին : Այդպիսով Իրաք-Սիրիա բանակային ուժերի միջև կապ հաստատվեց:

 

«Բահար»

ԱՄՆ-ում դադարեցվել է հակաիրանական շրջափակումների նախագծի քննարկումը

 

Դեմ գնալով Սենատի որոշմանը , ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները դադարեցրել են Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նախագծի քննարկման գործընթացը: ԱՄՆ Ներակայացուիչների պալատը դադարեցրել է Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նոր նախագծի քննարկումը: Այն ճանաչվել է հակասահմանադրական: Նախագծի քննարկումը դադարեցվել է մինչև  դրան  լրացուցիչ հոդվածի կցումը:

 

«Ալիք»

Եվրախորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է արել

 

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձեւ է ընդունել Թուրքիայի վերաբերյալ, որտեղ կոչ է արել աշխատանքներ տանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ: Բանաձեւն ընդունվել է 51 կողմ, 3 դեմ եւ 14 ձեռնպահ ձայներով: Վերջնական քվեարկությունը տեղի կունենա հուլիսին, Եվրախորհրդարանի հաջորդ լիագումար նստաշրջանում: Գրում է «news.am»-ը:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Թուրքիայում բարեփոխումների վերաբերյալ իր ամենամյա գնահատականում  նշել է, որ 2016 թվականը ծանր տարի է եղել Թուրքիայի համար՝ կապված Սիրիայում պատերազմի հետեւանքով փախստականների հոսքի, ահաբեկչությունների եւ պետական հեղաշրջման փորձի հետ: Կոմիտեն դատապարտել է հեղաշրջման փորձը եւ իր համերաշխությունը հայտնել Թուրքիայի ժողովրդին:

Բանաձեւում ընդգծվում է ԵՄ-Թուրքիա լավ հարաբերությունների կարեւորությունը, բաց երկխոսությունը, որը առանցքային է ընդհանուր խնդիրները լուծելու համար, որոնց թվում են միգրացիան, անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը: Եվրապատգամավորները առաջարկել են արդիականացնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, իսկ նոր համաձայնագրի հիմքում դնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցը:

 

 

 

lragir.am

Կանադացի դիպուկահարը 3 կմ 540 մետր ռեկորդային հեռավորությունից ոչնչացրել Է ԻՊ-ի զինյալին

 

Կանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել Է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից: Հունիսի 22-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեղեկատվությունը հավաստել են Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունում, բայց այլ մանրամասներ չեն հայտնել: Այդ կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում Էր Քրեյգ Հարիսոնին, որը 2009 թվականին Աֆղանստանում զինյալին ոչնչացրել Է 2 կիլոմետր 475 մետր հեռավորությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

panorama.am

Արաբական երկրները Քաթարին ներկայացրել են իրենց պահանջները

 

Քուվեյթի ներկայացուցիչը հունիսի 23-ին Քաթարին է փոխանցել արաբական երկրների կողմից ներկայացված պահանջների փաթեթը: Այդ պահանջների իրականացման դեպքում արաբական երկրների կողմից սահմանված էմբարգոն կհանվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ 13 կետից բաղկացած փաթեթով ի թիվս այլոց Քաթարից պահանջում են խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների», «Ալ-Քաիդայի», «Իսլամական պետության», «Հոզբոլահի» և այլ ծայրահեղական խմբերի հետ և «դադարեցնել ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը»:

Բացի դրանից, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը Քաթարից պահանջում են դադարեցնել քաղաքացիության տրամադրումն այդ երկրների քաղաքացիներին և հանձնել նրանց, որոնց այդ երկրներում հետախուզում են ահաբեկչության համար:

Քաթարից նաև պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Թեհրանի հետ թույլատրվում է պահպանել միայն առևտրային այն կապերը, որոնք չեն հակասում ամերիկյան պատժամիջոցներին:

AP գործակալությունը, որը ներկայումս տիրապետում է պահանջների փաթեթի բովանդակությանը, գրում է, որ Քաթարին ստիպում են փակել նաև «Ալ-Ջազիրա» անգլալեզու հեռուստաալիքը և վճարել անորոշ չափի գումար՝ որպես փոխհատուցում: Պահանջների կատարման համար Քաթարին տրվել է 10 օր ժամանակ:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Եմենը, Բահրեյնը, Լիբիան, Մալդիվյան Հանրապետությունը և Մավրիկիոսի Հանրապետությունը խզել էին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ: Քուվեյթը կողմերի միջև հանդես է գալիս որպես միջնորդ:

 

tert.am

Թուրք զինվորների զանգվածային թունավորումը կարող է դիվերսիա լինել Թուրքիայի դեմ. երկրի ՊՆ

 

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական Մանիսա նահանգում 700-ից ավելի զինվորների թունավորումը կարող է դիվերսիա լինել Թուրքիայի դեմ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

ՊՆ ղեկավարը շեշտել է, որ գործի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, ձերբակալվել են բարձրաստիճան զիվորականներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր:

Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:

Նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, որ սնունդ մատակարարող ընկերության ղեկավարը, ում անունը չի բացահայտվում, ձերբակալվել է:

 

aysor.am

Ասիական զարգացման բանկը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն  Օ’Սուլիվանի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնակցել է նաև բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Հանդիպմանը քննարկվել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները։ 

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում.

«Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։ Վստահ եմ,  որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում», - նշել է նախարարը։

Աշոտ Մանուկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարվող քայլերին։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ կարևորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։