Մամուլի տեսություն 24-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i65460-Մամուլի_տեսություն_24_06_2017
Իրանի ժողովուրդը կրկին անգամ բարձրաձայնեց սիոնիզի նկատմամբ իր ատելությունն ու նողկանքը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 11:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24-06-2017

Իրանի ժողովուրդը կրկին անգամ բարձրաձայնեց սիոնիզի նկատմամբ իր ատելությունն ու նողկանքը

Ուրբաթ հունիսի 23-ին Երուսաղեմի համաշխարհային օրն էր: Ամեն տարի այդ առիթով համընդհանուր միլիոնանոց քայլարշավ է տեղի ունենում: Այս տարվա քայլարշավը որպես այդպիսին 38-րդ էր: Մամուլը հանգամանորեն հաղորդել է այդ մասին:

«Արման»
Ազգային միասնություն ՝ ընդդեմ համաշխարհային ահաբեկչության

«Աֆթաբ»
Պաշտպանություն ՝ Դիմադրությանն ու Ինթիֆադային

«Էբթեքար»
Բոլորս հանուն Ղոդսի

«էըթեմադ»
Ղոդսը միայնակ չէ

«Էթելաաթ»

Իրանի ժողովուրդը կրկին անգամ բարձրաձայնեց սիոնիզի նկատմամբ իր ատելությունն ու նողկանքը

«Իրան»
Իրանը ՝ թև ու քիկունք պաղեստինցիներին

«Ջավան»
Իսրայելի մահը ՝ առաջնորդի հրամանով

«Ջոմհուրի էսլամի»

Մուսուլմանների միասնականությունը ՝ Երուսաղեմի ազատագրման համար

«Դոնյայե էղթեսադ»

Իսրայելն ահաբեկչության մայրն է

«Քելիդ»

Ծոմապահ մուսուլմանների ապտակն ՝ Իսրայելի դեմքին

 

«Ալիք»

Ներսես Պարթև հայրապետն ու «Հայրերի օր»-ը

 

Ս. Ներսես հայրապետի տոնը մեր թեմում հայտարարված է, որպես «Հայրերի օր», հետևաբար, շաբաթ հունիսի 24-ը հայրերի տոնն է : Այս առիթով Թ.Հ.Թ. Առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում նշված է.«Շաբաթ յունիսի 24-ը հայրերի տօնն է, հայ հայրերի, որոնք հայրութեան ամբողջական գիտակցութեամբ հայ ընտանիքի պահպանման, ամրութեան եւ ինչու չէ նաեւ սրբութեան պահապաններն են։

Հայրութիւնը նւիրական ու սրբազան կոչում է ու առաքելութիւն, պատմութեան մէջ քչերն են «Հայր», «Հայրիկ» կոչմանը արժանացել։ «Հայրերի օր»-ւայ առիթով շնորհաւորում ենք մեր հայրերին, մաղթում նրանց առողջ եւ արեւշատ կեանք ու առաւել նախանձախնդրութիւն եւ եռանդ հայ ընտանիքի անաղարտ պահպանման ի խնդիր։

Օրհնեալ լինէք հայրեր եւ օրհնութեամբ շարունակէք ձեր կեանքը, որպէսզի ձեր զաւակները ձեր հովանու ներքոյ մեծանալիս, լինեն հաւատարիմ զինւորները՝ մեր եկեղեցու եւ Հայրենիքի։

Ձեր տօնը շնորհաւոր սիրելի հայրեր:

 

ՍԻՐՈՎ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

24  յունիսի 2017

Թեհրան

 

«Շարղ»

Բրիտանիայում նշանակվել է ԱՄՆ-ի նոր դեսպանը

 

ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը  Բրիտանիայում իր երկրի դեսպան է նշանակել Նյու Յորքի մեծահարուստներից ՝ Վուդի Ջանսոնին, ով նաև ֆինանսավորում է Հանրապետական կուսակցությունը: Բրիտանիայում իր գործունեությունը սկսելու համար Ջանսոնը նախ պետք է ստանա Սենատի հավանությունը: Վուդի Ջանսոնը «New York Jets» ֆուտբոլային ակումբի սեփականատար և «Johnson & Johnson» արդյունաբերական դեղագործական ընկերության անդամներից է:

 

«Շարղ»

Թրամփի փեսան տարածաշրջան է մեկնել ՝ խաղաղության գործընթացը վերականգնելու նպատակով

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները Միջին Արևելք է մեկնել, այսպես կոչված տարածաշրջանի խաղաղության գործընթացը վերականգնելու նպատակով: Նա հանդիպումներ է ունեցել Իսրայելի ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուի և  Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասի հետ: Քուշներին ջերմությամբ դիմավորել է Իսրայելի վարչապետը : Թրամփի փեսան խաղաղության հաստատման իր նպատակը հիմնավորել է այն հայտարարությամբ, թե կողմ է որպես անմեղ զոհ Իսրայելի տեսակետին: Սա գնահատվում է 15-ժամ տևողությամբ այցի առաջին քայլը: Իսրայել հասնելուն պես, նա հանդիպել է անցյալ շաբաթ երեք պաղեստինցիների հետ բախումների ժամանակ սպանված իսրայելցի սահմանապահ սպայի հարազատներին:

 

«Ռեսալաթ»

Ռումինիայի վարչապետը հեռացվել է պաշտոնից
 

Ռումինացի խորհրդարանականներն իշխանությունից հեռացրել են երկրի վարչապետ Սորին Գրինդյանուին ու նրա գլխավորած ընդամենը 6-ամսյա կառավարությանը: Գրինդյանուի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նրան մեղադրել է տնտեսական անհրաժեշտ բարեփոխումները չիրականացնելու մեջ: Վարչապետին անվստահություն է հայտնել 241 պատգամավոր: Որոշումն ընդունելու համար 233 ձայնն էլ էր բավական: Այժմ իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պետք է վարչապետի պաշտոնի համար թեկնածու ընտրի, որին էլ պետք է առաջադրի երկրի նախագահը: Հետո արդեն Ռումինիայի խորհրդարանը կքվեարկի՝ նոր կառավարությունը հաստատելու համար:

 

«Ղոդս»
Արաբիայի նախկին գահաժառանգը տնային կալանքի մեջ է

 

Սաուդական ռեժիմի գլխավոր ընդդիմադիրներից մեկը մանրամասներ է բացահայտել Արաբիայի նախկին թագաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Նաիֆի դեմ այդ երկրի թագավորի և նրա որդի ՝ Մոհամմեդ Բին Սալմանի իրականացրած հեղաշրջման մասին: Լոնդոնում բնակվող Ղանեմ Ալ-Դուսերին Արաբիայի թագավորի իրականցրած փոփոխությունը հեղաշրջման փորձ է գնահատել:

1in.am

ԱՄՆ նախագահը Արաբական ծովածոցի երկրներին հաշտեցնելու նպատակով մտադիր է գագաթնաժողով գումարել

 

Ինչպես հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արաբական ծովածոցի երկրներին հաշտեցնելու նպատակով մտադիր է գագաթնաժողով գումարել։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը փորձելու է ստիպել մի շարք երկրների հրաժարվել Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց։ «Նման բան վերջին 40 տարիներին տեղի չէր ունեցել՝ ստիպել հրաժարվել Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրությունից։ Ներկա պահին նախագահը փորձում է դա անել՝ ճշտել իրավիճակը»,- հայտնել են Սպիտակ տանը։

 

tert.am

ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարթության մեջ ավելի լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի համար. Վարդան Ոսկանյան

 

 

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվիրակությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն ավարտել են ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին ժամանակավոր համաձայնագրի տեքստի մշակման վրա տարվող աշխատանքները: Tert.am-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այս գործընթացը պետք է գնահատել դրական, որովհետև համաձայնության կայացման գործում դերակատարություն է ունեցել Հայաստանը:

Վարդան Ոսկանյանն ասաց, որ Հայաստանը ԵԱՏՄ կողմից ոչ պաշտոնապես, բայց մատնանշված է եղել Իրանի հետ գործընկերային կապերը խորացնող կողմ, ինչը նշանակում է, որ համաձայնագիրն ամեն դեպքում՝ անկախ նրանից ժամանակավոր է այն, թե ոչ, կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ավելի ու ավելի մերձեցմանը:

«Ակնհայտ է, որ մեր երկրին նման համաձայնագրերը ձեռնտու են, որովհետև Հայաստանը ԵԱՏՄ կազմում միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Իսկ Իրանը նաև պետություն է, որը պատրաստվում է ազատ տնտեսական գոտի ստեղծել Մեղրիում: Սա նշանակում է, որ Հայաստանն առանցքային դերակատարություն ունի ոչ միայն հայ-իրանական, այլև՝ Իրան-ԵԱՏՄ համագործակցության ենթատեքստում»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ կողմերը ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում համաձայնեցրել են 200 անուն ապրանք, որոնք կներկրեն ու կարտահանեն առանց մաքսատուրքի, Ոսկանյանն ասաց, որ սա հնարավորություն կտա հատկապես ԵԱՏՄ անդամ-երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, մուտք գործել դեպի իրանական շուկա:

«Հայաստանը և Իրանը երկկողմ հարաբերությունների մակարդակով էլ այս խնդիրը քննարկում են, հաջողություններ գրանցել են: Բայց ԵԱՏՄ-Իրան հարթության մեջ ավելի լայն հնարավորություններ են բացվում, որից Հայաստանը կարող է օգտվել: Հայաստանը միայն շահավետ դիրքեր է ձեռքբերելու»,- նկատեց իրանագետը:

Բացի այդ, Վարդան Ոսկանյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծմամբ, որովհետև հետապնդում է ևս մեկ կարևոր գործոն՝ գրավել իրանական ներդրողի ուշադրությունը: «Ստեղծվում է մի տարածք, որտեղ իրանական ներդրողները կունենան արտոնյալ պայմաններով ներդրումներ կատարելու հնարավորություն»,- ավելացրեց Ոսկանյանը:

Իսկ համագործակցության օգուտները, իրանագետի խոսքով, Հայաստանում զգացվում են և դեռ զգացվելու են:

Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն առաջիկայում Եվրասիական տնտեսական միությունը կշարունակի բանակցությունները ապրանքների շուկայի փոխադարձ հասանելիությունն ազատականացնելու վերաբերյալ: Կողմերը պետք է համաձայնեցնեն նաև սակագնային պարտավորությունները:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան