Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ նախագահի՝ Ղրիմ այցելության կապակցությամբ
Հունիս 25, 2017 12:00 Asia/Tehran
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելության կապակցությամբ, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը:
Նախարարությունից հայտարարել են, որ ռուսական պատվիրակությունների՝ Կիևի հետ չհամաձայնեցված այցերը ժամանակավորապես բռնագրավված ղրին և Սևաստոպոլ, Ուկրաինայի սուվերենության և տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում են համարվում Նշենք, որ հունիսի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է միջազգային մանկապատանեկան «Արտեկ» հայտնի ճամբարը, որտեղ հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած երեխաների հետ:
Պիտակ