Համընդհանուր ցույց Պակիստանում շիաների սպանության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i65586-Համընդհանուր_ցույց_Պակիստանում_շիաների_սպանության_դեմ
Պակիստանի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Խեյբար Փախթունխահ նահանգի Փարաչինար քաղաքի շիաների դեմ ահաբեկչական ու վահաբական խմբերի անմարդկային ոճրագործությունների դեմ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունիս 25, 2017 13:35 Asia/Tehran
  • Համընդհանուր ցույց Պակիստանում շիաների սպանության դեմ

Պակիստանի ժողովուրդը բողոքի ցույց է անցկացրել Խեյբար Փախթունխահ նահանգի Փարաչինար քաղաքի շիաների դեմ ահաբեկչական ու վահաբական խմբերի անմարդկային ոճրագործությունների դեմ:

Պակիստանի տարբեր քաղաքների՝ Իսլամաբադի, Լահուրի, Կերաչիի, Մուլթանի և Քուվեյթեի բնակիչները ափսոսանք են հայտնել Փարաչինար քաղաքի շիաների կոտորածի համար և կարգախոսներ են վանկարկել կառավարության և ահաբեկչական խմբերի դեմ:

Ցուցարարները, դատապարտելով ուրբաթ օրը Փարաչինարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Նավազ Շարիֆի կառավարությունից պահանջել են քայլեր ձեռնարկել այդ ոճրագործությունների հեղինակներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Իսլամաբադում ցուցարարների շարքում էր Պակիստանի մուսուլմանների միասնության միջլիսի ղեկավար կազմի անդամ Ալամե Էղբալ Հուսեյն Բեհեշթին: Նա քննադատել է կառավարության անկարողությունը երկրի անվտանգությունն ապահովելու և ահաբեկիչների հարձակումները կանխելու ուղղությամբ:

Ուրբաթ երեկոյան Փարաչինար քաղաքի Աքբար խանի շուկա թաղամասում, երբ մարդիկ իֆթարի գնումներ էին կատարում, երկու պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 90 մարդ և ավելի քան 240 ուրիշներ վիրավորվել են: